Պուտինը հաստատել է մինչև 2030 թվականի ՌԴ միգրացիոն քաղաքականության հայեցակարգը․ ինչ է այն ներառում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել է Ռուսաստանի 2026-2030 թվականների պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում, գրում է Meduza-ն։

Հայեցակարգը գնահատում է դեպի Ռուսաստան միգրացիայի 2019-2025 թվականների արդյունքները, նաև սահմանում հաջորդ չորս տարվա նպատակները։ Գնահատման հատվածում նշվում է, որ նախորդ տարիներին աճել է աշխատանքի եկող օտարերկրացիների թիվը, այդ թվում՝ այն երկրներից, որոնց հետ Ռուսաստանն ունի վիզային ռեժիմ, և այս միտումը կշարունակվի մինչև 2030 թվականը։

Բացի այդ, հայեցակարգում նշվում է, որ «ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքների պահպանման ու ամրապնդման» պետական ​​քաղաքականությունը դարձել է Ռուսաստան վերաբնակեցման էական գործոն։ Սակայն, հաշվի առնելով «ազգային անվտանգությանը նոր մարտահրավերների և սպառնալիքների» ի հայտ գալը, փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը պետք է բարելավվի։ Սա ներառում է նոր ժամանողների նկատմամբ վերահսկողության խստացում՝ թվային ծառայությունների, կենսաչափական տվյալների, վերահսկվող անձանց գրանցամատյանի և այլ վերահսկողության միջոցառումների միջոցով։

Միաժամանակ, անհրաժեշտ է ստեղծել «բարենպաստ ռեժիմ» «այն անհատների (ներառյալ՝ այն լքածների) Ռուսաստանում կամավոր վերաբնակեցման համար, որոնք ունակ են օրգանապես ինտեգրվել դրական սոցիալական կապերի համակարգում» (հայեցակարգը չի պարզաբանում, թե ինչ է նշանակում նման «ներառումը»)։

Փաստաթղթում առաջարկվում է աջակցել «ավանդական արժեքներ» կիսող օտարերկրացիների վերաբնակեցմանը Ռուսաստան։ Այն նաև նախատեսում է պատերազմի պատճառով փախած Ուկրաինայի բռնակցված մասերի բնակիչներին վերադարձնել (ներառյալ արտասահմանից)։ Սա ներառված է հայեցակարգի իրականացման հիմնական ուղղությունների շարքում։

Մինչև 2030 թվականը միգրացիոն քաղաքականության արդյունքները, ի թիվս այլ բաների, պետք է ներառեն Ռուսաստանում անօրինական կերպով գտնվողների թվի կրճատումը, ժամանողների շրջանում հանցագործության մակարդակի նվազումը և «հոգևոր և բարոյական արժեքների» հիման վրա տեղափոխված օտարերկրացիների թվի աճը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի