Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը փորձել է ՌԴ-ի աջակցությամբ հեղաշրջում պատրաստել․ Կրեմլը Դուշանբեում հանդիպմանը տեղեկացրել է Բաքվին

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե հայտնի են դարձել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի կողմից կազմված գործողությունների պլանի մանրամասները՝ ուղղված պետական իշխանության զավթմանն ու պետական  դավաճանությանը։ APA գործակաությունը, հղում անելով հավաստի աղբյուրներին, գրում է, թե Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական ​​հեղաշրջման ծրագիր և իր խողովակներով այն առաջարկել է ռուսական կողմին։

Նշվում է, թե Ռամիզ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության շրջանից՝ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ի միջադեպից հետո, երբ AZAL-ի օդանավը խոցվել էր Ռուսաստանի օդային տարածքում։ Մեհդիևն օգտվել է այդ իրավիճակից՝ իր վաղեմի ընկերների միջոցով Մոսկվային փոխանցելով, որ հեղաշրջման ծրագիրն արդեն իսկ մշակվել է, և որ ինքը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա։

Հաղորդվում է, թե իր ծրագրում Մեհդևն առաջարկել է իշխանության բռնի զավթումից հետո ստեղծել ժամանակավոր մարմին՝ Ժամանակավոր պետական ​​խորհրդի տեսքով, որը կկառավարեր անցումային շրջանը։ Այս ծրագրի համաձայն՝ 87-ամյա նախկին պաշտոնյան պետք է անձամբ գլխավորեր այս Խորհուրդը։ Ըստ հաղորդագրությունների՝ Մեհդիևը նաև Ռուսաստանին է փոխանցել տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պետք է ծառայեին Պետական ​​խորհրդում իր ղեկավարությամբ։

Ըստ APA-ի տեղեկացված աղբյուրի՝ Կրեմլն ադրբեջանական կողմին տեղեկացրել է Ռամիզ Մեհդիևի առաջարկի և նրա ցանցային ծրագրի մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։

Նշվում է, թե 87-ամյա Ռամիզ Մեհդիևը, ըստ երևույթին, «ձանձրացրել է Ռուսաստանին իր համառ խնդրանքներով և աջակցություն ստանալու անընդհատ փորձերով»։ Արդյունքում, Ռուսաստանը լիովին հրաժարվել է նրանից և ծրագրի ու ցանցի մասին տեղեկատվությունը փոխանցել պաշտոնական Բաքվին։

Ըստ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցի՝ Ռուսաստանի հետ Ռամիզ Մեհդիևի սերտ կապերի մասին միշտ հայտնի է եղել։ Խորհրդային տարիներին նա նույնպես հայտնի է եղել որպես Մոսկվայի լրտեսական ցանցի անդամ։ Երկար տարիներ, օգտագործելով իր ազդեցությունը, Մեհդիևը նպաստել է Ռուսաստանին «բարեկամ» պաշտոնյաների առաջխաղացմանը Ադրբեջանի կառավարությունում, խորհրդարանում և լրատվամիջոցներում։

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ ռուսամետ գործիչները հեռացվել են պաշտոններից, Ռամիզ Մեհդիևը՝ նույնպես։

Նշվում է նաև, որ ամռանը լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Ռամիզ Մեհդիևը Նովխանիում հանդիպում է ունեցել նախկին պաշտոնյաների խմբի հետ։ Չնայած հանդիպման բովանդակությունն անհայտ է, դրա ժամկետները համընկնում են ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճի շրջանի հետ։

Մեհդիևը 1995-ից 2019 թվականներին եղել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ 2019-ից 2022 թվականներին՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ Նա համարվում էր ադրբեջանական քաղաքական դաշտի «գորշ կարդինալը»։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նա վայելել է ինչպես Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի, այնպես էլ գործող նախագահ Իլհամ Ալիևի լիակատար աջակցությունը։

Հիշեցնենք, որ օրերս Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում էր կայացրել Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Դատարանը, բավարարելով Ռամիզ Մեհդիևի նկատմամբ առանձնապես ծանր քրեական հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 4 ամիս ժամկետով տնային կալանքը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։

Ի դեպ, Մեհդիևին պատրաստվում են նաև հեռացնել իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի