Պետական դավաճանություն և իշխանության զավթում․ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը 4 ամսով տնային կալանքի է ենթարկվել

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել Մեհդիև Ռամիզ Էնվեր օղլուի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանը, բավարարելով 87-ամյա Ռամիզ Մեհդիևի նկատմամբ առանձնապես ծանր քրեական հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով տնային կալանքը։

Մեհդիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործողությունն իրականացրել է Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Մեհդիևը 1995-ից 2019 թվականներին եղել է Ադրբեջանի  նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ 2019-ից 2022 թվականներին՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։

Նա համարվում էր ադրբեջանական քաղաքական դաշտի «գորշ կարդինալը»։ Մեհդիևն ավելի շատ ունի ռուսամետ գործչի համբավ՝ մոսկովյան էիտայի հետ սերտ կապերով։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նա վայելել է ինչպես Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի, այնպես էլ գործող նախագահ Իլհամ Ալիևի լիակատար աջակցությունը։ Սակայն վերջին տարիներին Իլհամ Ալիևը նրան քաղաքական ասպարեզից հեռացնելու գործընթաց է վարել։

Ավելի վաղ էլ ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրել էին ռուսական «լրտեսական ցանցի» անդամների բացահայտելու մասին՝ նրանց թվում նշելով նաև Մեհդիևին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի