Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը կհեռացվի Ադրբեջանի իշխող կուսակցությունից

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը, որը տնային կալանքի տակ է, կհեռացվի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է կուսակցության Վետերանների խորհրդի նախագահ Արիֆ Ռահիմզադեն:

Նա նշել է, որ առաջիկա օրերին կանցկացվի կուսակցական համապատասխան մարմինների նիստ՝ այդ հարցը քննարկելու համար։

«Ռամիզ Մեհդիևը չի կարող մնալ ո՛չ «Նոր Ադրբեջան»-ի, ո՛չ կուսակցության Վետերանների խորհրդի անդամ։ Մեղավոր ճանաչված անձը չի կարող մնալ կուսակցության շարքերում»,- ասել է Ռահիմզադեն։

«Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

Հիշեցնենք, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում էր կայացրել Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։Դատարանը, բավարարելովՌամիզ Մեհդիևի նկատմամբ առանձնապես ծանր քրեական հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 4 ամիս ժամկետով տնային կալանքը։  Նրան  մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։

Ադրբեջանական լրավամիջոցները հայտնում են, որ նրա տունն արդեն գտնվում է ոստիկանության հսկողության տակ․ մուտքն ու ելքը, հաղորդակցությունը և տեղաշարժը լիովին վերահսկվում են։

Նշվում է, որ հսկողությունն իրականացվում է ինչպես էլեկտրոնային միջոցներով, այնպես էլ ֆիզիկական պարեկության  միջոցով։ Ադրբեջանական իշխանական աղբյուրները նշում են, որ Մեհդիևը կարող է զրկվել իր անշարժ գույքից, քանի որ նրան առաջադրված մեղադրանքները թույլ են տալիս բռնագրավել գույքը։ Բացի այդ, դատարանը կարող է անհրաժեշտ համարել զրկել Մեհդիևին պատվավոր կոչումներից և պետական ​​պարգևներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի