Ինժեներական քաղաքում տեղադրվել է Վինսենթ Ռոշի անվան առաջին աստղը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր Ինժեներական քաղաքում հյուրընկալել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, Analog Devices Inc. ընկերության (կապիտալիզացիան՝ 118 մլրդ դոլար) գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ինժեներական քաղաքում իրականացրած շրջայցի ընթացքում Վինսենթ Ռոշը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքներին, տեխնոլոգիական ռեզիդենտ ընկերություններին, նրանց նախագծերին ու նորարարական լուծումներին։ Այնուհետև ի պատիվ Վինսենթ Ռոշի տեղադրվել է նրա անունը կրող առաջին աստղը։

Վինսենթ Ռոշի հետ ունեցած իմ հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Կառավարության ռազմավարական ծրագրերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Անդրադարձել ենք տեխնոլոգիական էկոհամակարգին, ոլորտում առկա մասնագիտական ներուժին և ոլորտի զարգացման մեր տեսլականին՝ ընդգծելով տեղական նորարարության, նոր լուծումների ստեղծման և գիտահետազոտական աշխատանքների իրականացման կարևորությունը։

Ամփոփելով՝ երկուստեք վերահաստատել ենք համագործակցության ուղիներն ընդլայնելու պատրաստակամությունը»,- գրել է նախարարը։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել  Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: