ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ, եթե հրաժարվի օգոստոսի 8-ից, ՀՀ-ի դեմ ագրեսիայի գնա. Կոնգրեսում օրենքի նախագիծ կշրջանառվի. Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մասնակցեցին Շարմ Էլ Շեյխում նախագահ Թրամփի հրավիրած Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովին։ Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ Հայաստանի և Ադրբեջանի անվանումները սխալ արտաբերեց, Փաշինյանի անունը չմտաբերեց, կոչելով «մյուս  տղան»,  ՀՀ-ում որոշակի թերահավատություն է գեներացվում ընդդիմության կողմից, որ Թրամփի համար սա կարևոր ռեգիոն չէ, նա լուրջ չի վերաբերվում ՀՀ-Ադրբեջան պրոցեսին, ուր մնաց՝ երաշխավորի խաղաղություն նրանց միջև։

ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ նախագահ Թրամփի մոռացկոտությունը անկարևորության ցուցիչ չէ։ Վերջերս էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում քննադատեց Փաշինյանին, պնդելով՝ որ նա ԱՄՆ-ից չի բերել խաղաղության երաշխիք, ավելին՝ ԱՄՆ-ին միջանցք է տրվել։

Կոպալյանն ասում է․ «Տգետ կարծիք է, որ ԱՄՆ-ն խլում է ՀՀ-ից միջանցք, ո՛չ, մեր շահերը համընկնում են պարզապես, պարոն Քոչարյանը սովոր է՝ ՌԴ-ի հետ շփվել ծառայի լոգիկայով։ Գաղտնիքը սա է՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են, կօգնի մեզ սահմանային, անվտանգային կարողություններ ձևավորել, որ հսկենք մեր սահմանը։ ԱՄՆ-ն չի՛ վերահսկելու «Թրամփի ուղին», ՀՀ-ի հետ են որոշվելու հսկման մեխանիզմները, կեղծիք է միջանցք տալու ընդդիմության պնդումը»,- ասաց Ներսես Կոպալյանը։

ԱՄՆ կոնգրեսում շրջանառվելու է Խաղաղության ակտ կոչվող օրենքի նախագիծը, որը ենթադրում է պատժամիջոցներ Ալիևի ընտանիքի հանդեպ, եթե Ադրբեջանը հրաժարվի օգոստոսի 8-ի համաձայնությունների կատարումից։  Կոպալյանը, որը նախագծի համահեղինակներից է, մանրամասնեց․

«Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ կկիրառի, օրենքը կքննարկվի Կոնգրեսում, Պետդեպը համաձայն է։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի, եթե Ադրբեջանը հրաժարվի օգոստոսի 8-ից, ՀՀ-ի դեմ ագրեսիայի գնա, Կոնգրեսում օրենքի նախագիծ է շրջանառվում, և կա մեծ հավանակության դրա ընդունման»,- ասաց Ներսես Կոպալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան