Բաքվի դատարանում ՀՀ-ի կողմից, իբր, Ադրբեջանին հասցված վնասների փաստաթղթեր են ներկայացվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների և մյուս հայ գերիների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավարությունը այսօր ընթանում է փաստաթղթերի հրապարակմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատական ​​նիստում նախ ներկայացվել է Ադրբեջանին «հասցված վնասները մանրամասն նկարագրող փաստաթուղթ»։

Նշվում է, թե, իբր, «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով ռազմական գործողություններից և օկուպացիայից տուժած Ադրբեջանի տարածքներում երկրի տնտեսական սուբյեկտների գործունեությունը լիովին դադարեցվել է: Տարածաշրջանի տնտեսական ռեսուրսներմ ապօրինի կերպով շահագործվել են Հայաստանի կողմից, այդ թվում՝ բնական պաշարների շահագործման իրավունքները օտարերկրյա ընկերություններին վաճառելու միջոցով: Ադրբեջանի տնտեսությունը՝ բնակչությունը, ձեռնարկությունները և պետությունը, կրել են հսկայական վնասներ և կորուստներ»։

Բացի այդ, իբր, «Հայաստանի ռազմական ագրեսիայի և տարածքների օկուպացիայի հետևանքով Հայաստանը գրեթե 30 տարի անօրինական կերպով շահագործել է այդ տարածքներում գտնվող հանքային ռեսուրսները՝ ստանալով զգալի անօրինական շահույթ և զգալի տնտեսական վնաս հասցնելով Ադրբեջանին։ Շահագործվել են հանքային և ոչ հանքային հանքավայրերը, ինչպես նաև անօրինական կերպով օգտագործվել են բոլոր տեսակի ստորգետնյա ջրային ռեսուրսները»։

Նշվում է, թե փաստաթղթերը, իբր, ցույց են տալիս, որ Արցախի տարածքում  գտնվող «ադրբեջանական հիդրոէլեկտրակայաններն անօրինական կերպով շահագործվել են օկուպացիոն ուժերի կողմից՝ առանց որևէ բնապահպանական չափանիշի պահպանման և էլեկտրաէներգիա է  արտադրվել», բնակչությունը նաև զրկվել է  գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, ինչի արդյունքում և՛ բնակչությունը, և՛ պետությունը «կրել են մեծ տնտեսական վնասներ»։

«Աղտոտման և չպայթած զինամթերքի պատճառած վնասը» վերնագրով փաստաթղթում նշվում է, թե, իբր, «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի և տարածքների օկուպացիայի ընթացքում տեղադրվել են հարյուր հազարավոր ականներ, ինչի հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտվել են հսկայական տարածքներ։ Հետևաբար, այդ տարածքների Ադրբեջանի մյուս մասերին լիարժեք վերամիավորումն ապահովելու համար անհրաժեշտ կլինի զգալի ժամանակ և զգալի ֆինանսական միջոցներ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի