Արցախի ներկայացուցչությունում իրականացված քննչական գործողություններից հետո շենքից դուրս եկած աշխատակիցն իր հետ կարմիր փաթեթ էր տանում։ Factor TV-ն նրանից հետաքրքրվեց, թե ինչ կա փաթեթում։ Հարցը դեռ չավարտած աշխատակիցը հարվածեց մեր տեսախցիկին։ «Ինչպե՞ս եք Ձեզ պահում» հարցին նա պատասխանեց՝ «սովորական»։ Մեր դիտարկմանը, որ օրենսդրությամբ արգելված է խոչընդոտել լրագրողի աշխատանքը և դա քրեորեն պատժելի արարք է, արձագանքեց․ …

