Թրամփը հայտարարել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չհարվածել Ուկրաինայի քաղաքներին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր անձնական դիմումի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դադարեցնել ուկրաինական քաղաքներին հարվածները առաջիկա յոթ օրերի ընթացքում՝ ուժեղ ցրտերի պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք (ուկրաինացիները) երբեք նման ցուրտ չեն տեսել։ Եվ ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին՝ մեկ շաբաթ չհարվածել Կիևին և մյուս քաղաքներին։ Եվ նա համաձայնել է դա անել»,- ասել է Թրամփը։

Բրիտանական Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերը հայտնել է, որ ուկրաինացի պաշտոնյաները հրադադարի մասին իմացել են Թրամփի հայտարարություններից, և Ռուսաստանից որևէ ազդանշան չեն ստացել։ Նրանք դեռևս վստահ չեն, որ հրադադարը ձեռք է բերվել, գրել է Միլլերը X սոցիալական ցանցում։

Այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ձմեռային ցրտերի պատճառով էներգետիկ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը և ողջունել Թրամփի հայտարարությունն ուկրաինական քաղաքները ռուսական հարվածներից պաշտպանելու հնարավորությունը։

«Նախագահ Թրամփի կարևոր հայտարարությունը Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին ժամանակավոր հնարավորության մասին՝ անվտանգություն տալ Ռուսաստանի հարձակումներից այս ձմեռային ցրտի ժամանակ էներգետիկան կյանքի հիմքն է, և մենք գնահատում ենք մեր գործընկերների ջանքերը՝ մեր կյանքերը պաշտպանելու հարցում օգնելու համար։ Շնորհակալությո՛ւն, նախագահ Թրամփ։ Թիմերը քննարկել են սա Էմիրություններում։ Մենք ակնկալում ենք, որ համաձայնությունները կիրականացվեն։ Լարվածության նվազեցման քայլերը նպաստում են պատերազմի ավարտի ուղղությամբ իրական առաջընթացին»,- գրել է Զելենսկին X  սոցիալական ցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի