ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ։ Գերատեսչությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում ընդգծվել է՝ լավագույն մոտեցումը ոչ թե Roblox և այլ նմանատիպ խաղերի արգելափակումն է, այլև ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը։ «Հունվարի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված …

