UFC-ի չեմպիոն Վոլկանովսկին արձագանքել է Արման Ծառուկյանի մարտահրավերին

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի գործող չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին արձագանքել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի մարտահրավերին։ Ավելի վաղ թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե չստանա չեմպիոնական մենամարտ անցկացնելու հնարավորություն, պատրաստ է փոխել քաշային կարգը և մենամարտել Վոլկանովսկու հետ։

«Ես սիրում եմ մարտահրավերներ։ Իսկ Արմանը հեշտ մարտահրավեր չէ ինձ համար։ Եթե նա կարողանա իջնել կիսաթեթև քաշային կարգ, դա բարդ մարտահրավեր կլինի։ Նույնը կարող եմ ասել Մովսար Եվլոևի մասին։ Մովսար, Արման կամ Լերոյ Մերֆի․ բոլորը հետաքրքիր տարբերակներ են ինձ համար»,- ավստրալացի մարտիկի խոսքը մեջբերում է The Mac Life-ը։

Հունվարի 31-ին Ալեքսանդր Վոլկանովսկին Սիդնեյում կայանալիք UFC 325 մրցաշարում տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու բրազիլացի Դիեգո Լոպեսի հետ։

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։