Դիտարկվել են Հայաստանում CertScan® Inspection հարթակի ներդրման աշխատանքները․ ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում  ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանի հետ՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։

«S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին։ «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության»  ծրագիրը հատկացրել է 3․5 միլոն ԱՄՆ դոլար այս առաջադեմ հարթակի ներդրման նպատակով, որը թույլ կտա ամրապնդել սահմանային անվտանգությունը, արդիականացնել առևտրային գործընացները և նպաստել եկամուտների հավաքագրմանը։

CertScan ինտեգրացիոն հարթակը հնարավորություն կտա տարբեր սահմանային անցակետերում տեղադրված ռենտգենյան սկանավորման համակարգերից ստացվող պատկերները համախմբել մեկ միասնական հարթակում, որը տնօրինվում է կենտրոնացված կարգով Երևանից։
Այս հարթակը կնպաստի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի նպատակների կենսագործմանը՝ նպաստավոր հիմքեր ապահովելով տարածաշրջանային առևտրի և կապուղիների ընդլայնման համար, բարելավելով ռիսկերի կառավարումը,  բացահայտելով կասկածելի բեռներն ու խթանելով օրինական առևտուրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։