«Սրբազան պայքար» շարժման գործով դատական նիստին այսօր հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը «Բագրատ Գալստանյան»-ով դիմեց Բագրատ արքեպիսկոսպոս Գալստյանին: Քիչ անց իր խոսքում մեղադրյալ Արթուր Սարգսյանը պահանջեց նրան «սրբազան»-ով դիմել: «Կալանավոր ա, բայց սրբազան ա»,- ասաց Արթուր Սարգսյանը: Դատարանում մթնոլորտը լարվեց, վիճաբանություն սկսվեց պաշտպանական կողմի և հանրային մեղադրողների միջև, որից հետո նիստն ընդմիջվեց: Մանրամասները՝ տեսանյութում:

