Էրդողանը Թրամփին առաջարկել է ԱՄՆ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողով անցկացնել

Լուրեր

18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 19:00
Առաջին հայաստանցի կինը, որը նվաճել է 7134 մ բարձրությամբ Լենինի գագաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 18:45
Գյումրիի «Մայր Հայաստան»-ի տառերը պոկած տղամարդը հարկադիր բուժման կարիք ունի․ ՔԿ
18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է Թուրքիա-ԱՄՆ-Իրան եռակողմ գագաթնաժողով անցկացնել, որին, ըստ թուրք սյունակագիր Հանդե Ֆիրաթի, Թրամփը դրական է արձագանքել։ Ֆիրաթը Hurriyet-ում իր սյունակում գրել է, որ Էրդողանը կոչ է արել անցկացնել գագաթնաժողով ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի միջոցով, նշում է Turkiye today-ը։

«Հաղորդվում է, որ Թրամփը դրական է վերաբերվում Էրդողանին»,- գրել է Ֆիրաթը։

Էրդողանի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հիմնական օրակարգն Իրանն է եղել, որտեղ Թուրքիայի նախագահը, ըստ հաղորդագրության, ներկայացրել է Անկարայի դիրքորոշումը, որ ճգնաժամը պետք է լուծվի դիվանագիտական ​​սեղանի շուրջ։

«Եթե ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ընդունեն նախագահ Էրդողանի եռակողմ բարձր մակարդակի հանդիպման տարբերակը, ապա դիվանագիտական ​​սեղանի համար կարևոր քայլ կձեռնարկվի»,- նշել է Ֆիրաթը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 13-20-ը չորս առանձին կարևոր հանդիպումներ է ունեցել ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական կողմերի հետ, այն ժամանակահատվածում, որը Ֆիրաթը նկարագրել է որպես «կրիտիկական 10 օր, երբ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը գագաթնակետին էր հասել, և բոլորը շունչները պահած էին»։

Ֆիրաթը ներկայացրել է ժամանակացույցը.

Հունվարի 13, Ֆիդանը զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Հունվարի 13. Թոմ Բարաքը, որը հայտնի է Թրամփի հետ իր մտերմությամբ, հանդիպել է Ֆիդանի հետ Անկարայում։
Հունվարի 14, Ֆիդանը երկրորդ անգամ հեռախոսով զրուցել է Արաղչիի հետ։
Հունվարի 20, Ֆիդանը հեռախոսով զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Հունվարի 20. Բարաքի հետ երկրորդ շփումն է տեղի ունեցել։

«Այս բոլոր բանակցությունների հիմնական առանցքը պարզ էր՝ դիվանագիտություն, ոչ թե հակամարտություն։ Անկարան ցանկանում էր մեղմել սրվող ճգնաժամը, կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ և կանխել հնարավոր ռազմական միջամտությունը»,- գրում  է Ֆիրաթը։

Անկարան իրավիճակը հստակ տեսնում է. Էրդողանի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, Ֆիդանի մաքոքային դիվանագիտությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև, ինչպես նաև համակարգումը Կատարի և Օմանի հետ։

«Իրանը չի ռմբակոծվում, և ԱՄՆ-ը չի կորցնում իր հեղինակությունը»,- ասել է Ֆիրաթը՝ նկարագրելով Անկարայի դիրքորոշումը։

Անկարան կարծում է, որ եթե Իրանը որևէ քայլ անի, օրինակ՝ առաջարկի ԱՄՆ-ի հետ սահմանափակ գործընկերություն նավթահանքերի կամ տեխնոլոգիաների փոխանակման հարցում, Վաշինգտոնը կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Սպիտակ տան պահանջների ցանկը, ըստ սյունակագրի, բավականին պարզ է՝ Իրանը պետք է ամբողջությամբ վերացնի կամ հանձնի իր հարստացված ուրանը, մացած միջուկային օբյեկտները պետք է ամբողջությամբ փակվեն, Իրանը պետք է հրաժարվի իր հեռահար հրթիռների հզորությունից, Իսրայելի դեմ սպառնալիքները պետք է վերացվեն։

«Բայց Անկարայում նաև հայտնի է, որ իրական արդարացումը չորրորդ կետն է։ Քանի որ Նեթանյահուի ընտրությունների օրացույցը մոտենում է, սա ամենաակնհայտ գործն է, որը Իսրայելը առաջ է մղում։ Հոկտեմբերյան ընտրություններից առաջ Իսրայելի վարչապետը ցանկանում է, որ Իրանին հարված հասցվի՝ կամ ԱՄՆ-ի կողմից, կամ ուղղակիորեն, նույնիսկ եթե սահմանափակ լինի»,- գրել է Ֆիրաթը։

Նշվում է, որ Իրանը խորը անվստահությամբ է մոտենում ԱՄՆ պահանջներին։ Թեհրանի մեկնաբանությունը հստակ է. «Մենք նստում ենք, խոսում ենք, բայց ԱՄՆ-ն ամեն անգամ վերադառնում է նույն կետին»։

Դիվանագիտական ​​հարցերից զատ, կա նաև կառուցվածքային խնդիր. Իրանն ունի բազմակողմանի համակարգ։ ԱՄՆ-ի հետ սեղանի շուրջ նստող յուրաքանչյուր ոք համարվում է թույլ և ներքին կյանքում կապիտուլյացիայի ենթարկվող, ուստի ոչ ոք չի ցանկանում առաջ գնալ։

Մեկ այլ կարևոր կետ է հանրային կարծիքի առջև ծառացած «պատվի հարցը»։ ​​Իրանի վարչակազմը հրաժարվում է բանակցել այնպիսի մթնոլորտում, որտեղ նրան սպառնում են։ Նշվում է, թե «սեղանի շուրջ նստելը» շոշափում է Իրանի ազգային հպարտությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի