«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Լատվիան օդային տարածք չի տրամադրում Ռուսաստանի վրա հարձակումների համար։ Սա բազմիցս բացատրվել է Ռուսաստանի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն՝ ի պատասխան ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի ծառայության կողմից երեքշաբթի հրապարակված հայտարարության, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

СВР-ը պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները, իբր, համոզել են Ռիգային համաձայնվել Ռուսաստանին հարվածներ հասցնել Լատվիայի տարածքից, և որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայված է երկրի ռազմաբազաներում։

«Ռուսաստանը կրկին ստում է»,- գրել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը X-ում՝ հավելելով, որ СВР-ը Լատվիայի դեմ ապատեղեկատվական արշավ է վարում:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, թե Կիևը պլանավորում է անօդաչու թռչող սարքեր արձակել ռուսական թիկունքի շրջաններին Բալթյան երկրներից։ Մասնավորապես, ծառայությունը պնդում է, թե Ուկրաինայի իշխանությունները, իբր, համոզել են Ռիգային համաձայնվել Ռուսաստանի դեմ գործողությանը, և որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայվել է Լատվիայում։

Թվարկվել են նաև լատվիական հինգ ռազմական բազաներ, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, տեղակայված են ուկրաինական զորքեր՝ Ադաժի, Սելիյա, Լիելվարդե, Դաուգավպիլս և Եկաբպիլս։

Ռուսական կողմը հայտարարության մեջ նաև սպառնում է «արդարացի հատուցմամբ», որից «ՆԱՏՕ-ին երկրի  անդամակցությունը չի պաշտպանի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի