Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսում որպես հատուկ հյուր մասնակցել է Family Focused Treatment Association-ի միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, խնամատարության ինստիտուտի զարգացման և համայնքային ու պետական մակարդակներում դրա առաջխաղացման հարցեր։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է եղել նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությանը։

«Դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Կոնգրեսում որպես հատուկ հյուր մասնակցել է Family Focused Treatment Association (FFTA) կազմակերպության «Քաղաքականության կիրարկում՝ ի նպաստ ընտանիքների բարօրության» միջոցառմանը, որի շրջանակում հանդիպում է ունեցել միջոցառման համակազմակերպիչ, FFTA-ի Հանրային քաղաքականության և նահանգային գործընկերությունների տնօրեն Տրևա Ջոնսոնի և ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքային զարգացման քարտուղարության Հյուսիսարևմտյան տարածաշրջանի ադմինիստրատոր Քրիս Պատերսոնի հետ։

Ընդգծվել է երեխաների և ընտանիքների բարեկեցության ապահովման, համայնքային և պետական մակարդակներում խնամատարության ինստիտուտի առաջխաղացման կարևորությունը։ Անդրադարձ է արվել նաև ինստիտուտի զարգացման ուղղությամբ ՀՀ վարած քաղաքականությանը։

Կայացած միջոցառման շրջանակում FFTA Հանրային քաղաքականության ինստիտուտը համախմբել է պետական կառույցների ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների, փորձագետների և անհատների, ովքեր դիտարկել են խնամատարության ինստիտուտի զարգացման հեռանկարները, սահմանված առաջնահերթություններն ու դրանց գործնական իրականցման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։