Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Մայիսի 19-ի առավոտյան Էստոնիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Այն խոցվել է ՀՕՊ ուժերի կողմից Վիրտսյարվ լճի վրա, Delfi-ին ասել է պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը, փոխանցում է Meduza-ն։

«Սա առաջին դեպքն է, երբ մենք ինքներս ենք անօդաչու թռչող սարք խոցում»,- ընդգծել է նա։

Պևկուրի խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ անօդաչուն ուկրաինական է եղել և ուղղվում էր դեպի Ռուսաստանում գտնվող թիրախները։ Ռազմաօդային ուժերն ու ոստիկանությունը հետաքննում են միջադեպի մանրամասները։

Երկրի պաշտպանության նախարարությունը կեսօրին Էստոնիայի հարավում անօդաչու թռչող սարքի վտանգի տագնապ է հայտարարել։ Այն չեղարկվել է շուրջ մեկ ժամ անց։

Էստոնիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի պատճառով, ըստ Flightradar24-ի տվյալների, Շվեդիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն օդ են բարձրացել։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում անօդաչու թռչող սարքերը բազմիցս մտել են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի օդային տարածք: Բալթյան երկրների իշխանությունների տվյալներով՝ խոսքն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք կորցրել են կողմնորոշումը ռուսական ռադիոէլեկտրոնային համակարգերի պատճառով: Ռուսաստանն իր հերթին մեղադրում է Բալթյան երկրներին ուկրաինական անօդաչուներին իրենց օդային տարածքի վրայով թռչելու թույլտվություն տրամադրելու համար։

Հավելենք, որ Լատվիայի օդային տարածք թռչող անօդաչուները կառավարական ճգնաժամի և կառավարության հրաժարականի պատճառ են դարձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի