Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան հայտարարել է հրաժարականի մասին։ Ըստ լատվիական LSM հեռուստառադիոընկերությունը՝ սա նշանակում է ամբողջ կառավարության հրաժարականը, գրում է Meduza-ն։

«Քաղաքական խանդը և նեղ կուսակցական շահերը գերակշռել են պատասխանատվությանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնի համար ուժեղ թեկնածու տեսնելով՝ քաղաքական խաբեբաներն ընտրել են ճգնաժամը՝ կառավարական ճգնաժամը։ Հետևաբար, ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին։ Սա հեշտ որոշում չէ, բայց այս իրավիճակում այն ​​ազնիվ որոշում է»,- հայտարարել է նա։

Մայիսի 13-ին Սիլինյան հանդիպել էր «Առաջադեմներ» խմբակցության հետ (իշխող կոալիցիայի մաս է կազմում): Հանդիպումից հետո Սեյմի խմբակցության ղեկավար Անդրիս Շուվաևը հայտարարել էր, որ հանդիպումը բավարար պատասխաններ չի տվել, և որ կառավարությունը գործնականում կորցրել է գործունակությունը: Նա նաև կոչ էր արել նախագահ Էդգարս Ռինկևիչսին խորհրդակցություններ սկսել նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ:

Լատվիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է մայիսի լույս 7-ի գիշերը Ռուսաստանից Լատվիայի օդային տարածք երկու անօդաչուի թռչելուց հետո։ Ընկած անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել էր Ռեզեկնե քաղաքի նավթաբազայի դատարկ պահուստարաններին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ավելի ուշ հայտարարել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Լատվիա են թռել ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի պատճառով, որոնք «դիտավորյալ շեղել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ուղղությունը Ռուսաստանում գտնվող իրենց թիրախներից»։

Մայիսի 10-ին Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հրաժարական  էր տվել։ Նա հայտարարել էր, որ որոշել է հեռանալ պաշտպանության նախարարի պաշտոնից՝ «լատվիական զինված ուժերին քաղաքական արշավի մեջ ներքաշելուց պաշտպանելու համար»։

Հետագայում վարչապետ Սիլինյան հայտարարել էր, որ Սպրուդսը կորցրել է հանրային վստահությունը։ Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների միջադեպը ցույց է տվել, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը «չի կարողացել կատարել անվտանգ երկնքի խոստումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի