Հին կառավարիչ, նոր խոստումներ․ «Սիտրոնիկս»-ը կրկին «ՌԱՕ Մարս»-ում և Մերգելյանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Ռուսաստանը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի «գույք պարտքի դիմաց» գործարքով 100 մլն դոլար պարտքի դիմաց 2002 թվականին Ռուսաստանին հանձնված 5 գույքերից 2-ում՝ «ՌԱՕ Մարս» գործարանում և Մերգելյան ինստիտուտում («Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ)։ Ռուսաստանի կառավարությունը դրանց կառավարումը հանձնել է ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը։ Այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումից հետո։

«Այո, ես 2024 թվականին Մոսկվայում ՌԴ կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով՝ ասելով, որ գիտե՞ք՝ դուք գույքեր ունեք Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, նկատի ունենալով «Մարս» գործարանը, նկատի ունենալով Մերգելյան ինստիտուտի մի հատվածը, որը պատկանում է Ռուսաստանին և, ըստ էության, այդ պոտենցիալը չի գործում, այնտեղ որպես պահեստներ են օգտագործվում: Եվ ես իմ ակնկալիքն եմ փոխանցել, և ես հույս ունեմ, որ այդ գործարանները, ի վերջո, կաշխատեն, որովհետև վերցնել ուղղակի ոչինչ չանելը այդքան էլ տրամաբանական չի»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Սիտրոնիկս»-ը 2023 թվականից գտնվում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։ Ընկերությունը պատկանում է ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերությանը, որի հիմնադիրն ու հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկովն է։ Օրերս նա Երևանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պարոն Եվտուշենկովն ինձ ասաց, որ ինքն այդ ուղերձը ստացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի կողմից, որպեսզի այդտեղ իրականացվի ներդրումային ծրագիր, և մասնավորապես արտադրության ոլորտի մեծ հավանականությամբ, տեխնոլոգիական և այլն»,- նշեց Փաշինյանը:

Ուշագրավ է, որ «Սիտրոնիկս»-ը նախկինում ևս՝ 2009 թվականից սկսած, կառավարել է «ՌԱՕ Մարս»-ը և Մերգելյանի ինստիտուտը։ Ընդ որում, այս ժամանակահատվածը համընկնում է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Սիստեմա»-ում տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանի հետ։ Քոչարյանը, հիշեցնենք, ռուսական այդ խոշոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր դարձել Հայաստանի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո՝ մինչև 2021 թվականը։ Միաժամանակ, նրան է պատկանում «Սիստեմա»-ի 0․0306% բաժնեմասը։

«Ռոսկոմիմուշչեստվո»-ն նորից առաջարկել է և, կոպիտ ասած, հորդորել է «ԱՖԿ Սիստեմա»-ին վերցնել կառավարումն այդ երկու ակտիվների»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ներկայում ի՞նչ վիճակում են Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Ռուսաստանին հանձնված «ՌԱՕ Մարս»-ը և Մերգելյանի ինստիտուտը, և ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում «Սիտրոնիկս»-ի կողմից դրանց կառավարումից։

Այս 2 ձեռնարկությունների տարածքում 2013 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել էր «Ալյանս» ազատ տնտեսական գոտի՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության (2023-ից՝ «Ալյանս Ֆեզ») նախաձեռնությամբ: 2025-ի օգոստոսին, ՀՀ կառավարության որոշմամբ, այդ ազատ տնտեսական գոտին լուծարվել է։ «Ալյանս»-ի՝ 2025-2035 թվականների զարգացման գործարար ծրագիրը Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը ցածր էր գնահատել։

Թե ՌԴ-ին փոխանցված ընկերություններում ինչքա՞ն ներդրում պետք է արվեր և փաստացի ինչքա՞ն է արվել, Factor TV-ի այս հարցի պատասխանը ո՛չ ՀՀ վարչապետի աշխատակազմը, ո՛չ Էկոնոմիկայի նախարարությունը չեն կարողացել տալ։

Կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի կարծիքով՝ հանրային տեղեկատվություն այդ ընկերությունների վերաբերյալ շատ քիչ կա, դրանց գործունեության ծավալներն էական չեն եղել, վճարած հարկերով Հայաստանի տնտեսությունում էական ազդեցություն չեն ունեցել․ «Պետք է հասկանալ, թե այդ ընկերություններն ի՞նչ են պատրաստվում անել։ Եթե ռազմավարություն չկա, նոր պրոդուկտ կամ ծառայություն չունեն, ապա կառավարչի փոխվելով էական փոփոխություն գործունեության մեջ չի կարող լինել։ Կարծես թե նոր կառավարիչը վաղուց մոռացված հինն է։ Այդ առումով փոփոխություններ և բարելավումներ ակնկալելը դժվար է»։

Նշենք, որ «ՌԱՕ Մարս» գործարանի տարածքը մոտ 42 հա է։ Ըստ ընկերության կայքի՝ այն զբաղվում է մետաղական կահույքի, գծային շարժիչների, էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման սարքավորումների, ճանապարհային նշանների և տեղեկատվական վահանակների արտադրությամբ։ Մերգելյան ինստիտուտը, ըստ ընկերության կայքի, ծածկագրման և կրակային վարժասարքեր է արտադրում, նաև տարածքներ է տալիս վարձակալության․ այդտեղ է գործում Երևան էքսպոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան