Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության և ժողովրդավարության օրակարգը

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև ընդգծել է Հայաստանի ընտրությունը՝ ինքնիշխան ժողովրդավարության ուղին շարունակելու հարցում։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որին հաջորդել է պատգամավորների հետ հարցուպատասխան: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, մասնակցել են քաղաքական խմբակցությունների մեծամասնության պատգամավորներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը և Հայաստանի հարցերով զեկուցողը։

Возможно, это изображение отдел новостей, Овальный кабинет и текст

Արարատ Միրզոյանը ներկայացրել է այս ֆորմատով նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած նշանակալի փոփոխությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու զարգացումները:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն, առկա ձեռքբերումներին: Ընդգծվել է տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ներառական ցանցի ապահովման կարևորությունը:

Անդրադառնալով Հայաստանի՝ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Ընտրությունը կայանում է ինքնիշխան ժողովրդավարության կամ հնազանդության տանող ավտորիտար ուղու միջև, և մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը»:

Возможно, это изображение один или несколько человек, отдел новостей и текст

Արարատ Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման հարցում առկա ընդգծված պատրաստակամությունը։

Նախարար Միրզոյանը պատասխանել է միջազգային, տարածաշրջանային զարգացումներին, խառնածին սպառնալիքներին և դրանց արդյունավետ հակազդման ուղղությամբ գործադրվող ջանքերին առնչվող հարցերի։

Պատգամավորները բարձր են գնահատել խաղաղության օրակարգի, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում Հայաստանի Հանրապետության ցուցաբերած հանձնառությունն ու դերակատարումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի համար առանցքային հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերված հետևողական աջակցության համար: