«Բաքվում ընթացող դատավարությունները Արցախյան շարժման և ինքնորոշման իրավունքի մերժումն են»,- Factor TV-ի հարցազրույցում ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների դեմ դատական գործընթացներին։ Իրավապաշտպանn այս դատավարությունները որակել է որպես հարձակում ոչ միայն կոնկրետ անձանց, այլև «Արցախյան շարժման գաղափարախոսության …

