Դեկտեմբերի 19-ին, ժամը 02։11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 02:55-ին: Մասամբ …

