Մոսկվայում մահափորձ է կատարվել ՊՆ գեներալի դեմ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի ուղղությամբ, հաղորդում են ռուսական լրատվականները՝ հղում անելով Քննչական կոմիտեին, գրում է The Insider-ը։

Հարձակումը տեղի է ունեցել Վոլոկոլամսկի մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում: Անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Ալեքսեևի մեջքին և փախել։ Ալեքսեևը հոսպիտալացվել է։

Հարձակվողին որոնում են։ Մահափորձի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Վլադիմիր Ալեքսեևը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության (ռազմական հետախուզություն, GRU) պետի առաջին տեղակալ է։ 2023 թվականի ամռանը Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ նա տեսաուղերձ էր ձայնագրել «Վագների» մարտիկների համար՝ կոչ անելով նրանց «խելքի գալ», իսկ ավելի ուշ մասնակցել է Պրիգոժինի հետ բանակցություններին։

Հենց Ալեքսեևն էր վերահսկում նոր  «Ռեդուտ» խումբը, որը նախատեսված էր Պրիգոժինի «Վագներ»-ին փոխարինելու համար։

The Insider-ի տվյալներով՝ Ալեքսեևը նաև վերահսկում է Silk Road միջազգային ավտոմոբիլային ռալլիի նախագիծը և օգտագործում է մրցարշավները՝ իր գործակալների համար աշխատանք ապահովելու և քաղաքական կապեր հաստատելու նպատակով։

2019 թվականին Եվրամիությունը, իսկ 2020 թվականին՝ Մեծ Բրիտանիան Ալեքսեևին ներառել են պատժամիջոցների ցուցակում՝ կապված 2018 թվականին Սոլսբերիում «Նովիչոկ» քիմիական զենքի օգտագործման հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի