Ադրբեջանի իշխանությունները խստացրել են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ բռնաճնշումները՝ տարիներ շարունակ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներից և ճնշումներից հետո: Վերջին ամիսներին իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում կուսակցության ղեկավարությանը: Այս մասին գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դեկտեմբերի 19-ին դատարանը «Ժողովրդական ճակատ» կուսակցության բարձրաստիճան …

