Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 400-րդ գոլն է խփել կարիերայում՝ անցկացնելով 535-րդ հանդիպումը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղում, որում ֆրանսիացները հաղթել են 4։0 հաշվով ու ժամկետից շուտ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։ 26-ամյա Մբապեն դարձել է դուբլի հեղինակ ու կիսվել տպավորություններով։ «400-ը չի տպավորում …

