Թրամփն Իրանին սպառնում է «կոշտ միջոցներով» ու ևս մեկ ավիակրով

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Մերձավոր Արևելք մարտական ​​գործողություններին մասնակցելուն  պատրաստ ռազմանավեր ուղարկելը, եթե Վաշինգտոնի և Իրանի միջև միջուկային բանակցությունները ձախողվեն։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այնտեղ նավատորմ է շարժվում, և գուցե շարժվի ևս մեկը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ «մտածում է Իրանի ուղղությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիր հարվածային խումբն ուղարկելու մասին»։

Axios-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Իրանի հետ առաջիկայում համաձայնության գալուն։ Հակառակ դեպքում, Սպիտակ տունը «ստիպված կլինի դիմել շատ կոշտ միջոցների», զգուշացրել է նա։ Միևնույն ժամանակ, Թրամփը պնդել է, որ Թեհրանը ցուցադրում է «ավելի մեծ ճկունություն», քան 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի նախօրեին։

Փետրվարի 6-ին Օմանում սկսվեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունները: Ամերիկյան պատվիրակությունը, որը գլխավորում էր նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը, պահանջում էր զիջումներ Թեհրանից մի քանի ճակատներում, այդ թվում՝ միջուկային ծրագրի, հրթիռային զինանոցի և Մերձավոր Արևելքում պրոքսի ուժերին աջակցելու հարցում։

Իրանը, իր հերթին, պնդում է, որ պատրաստ է վերսկսել միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումները՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Բանակցությունների առաջին փուլից հետո կողմերը դրական են գնահատել դրանք, բայց ընդգծել են, որ տարաձայնությունները մնում են։

Իրանական պատվիրակությունը գլխավորող երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը կշարունակի հարստացնել ուրանը խաղաղ նպատակներով և հրաժարվում է ընդունել «զրոյական հարստացման» քաղաքականությունը:

Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական գործողություններով, եթե երկրի իշխանությունները չհամաձայնվեն վերանայել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, որի ժամկետը գործնականում լրացել է 2019 թվականին: 2025 թվականի գարնանը նա վերջնագիր էր ներկայացրել Թեհրանին՝ «երկու ամիս» ժամանակ տալով նոր համաձայնագրի հասնելու համար։

2025 թվականի հունիսին Միացյալ Նահանգներն ավիահարվածներ էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին՝ աջակցելով Իսրայելի կողմից երկրի դեմ այդ ժամանակ սկսված ռազմական գործողությանը: Այս հարվածների ազդեցության մասշտաբների վերաբերյալ հավաստի տվյալներ չկան, բայց Թրամփը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է։

2026 թվականի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները զգալիորեն ընդլայնել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում: Թրամփը, այլ պատճառների շարքում, նշել է Իրանում հակակառավարական բողոքի ցույցերի դաժան ճնշումը, որի հետևանքով, միայն պաշտոնական տվյալներով, զոհվել է մոտ 3000 մարդ: «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, որն ԱՄՆ ռազմածովային ուժերն անվանում են «աշխարհի ամենամեծ ռազմանավը», ժամանել է տարածաշրջան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի