Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ երկրում արձանագրվող բացասական զարգացումների շարունակման դեպքում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար և ժողովրդավարական՝ կոչ անելով ընդդիմադիր ուժերին միավորվել իմփիչմենտի սահմանադրական գործընթացի շուրջ։ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, …

