ԱՄՆ-ը հայտարարել է, որ «ավելի խորը» կհարվածի Իրանին

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ Իրանում օդային գերակայություն հաստատելուց հետո ԱՄՆ-ն «այժմ կսկսի ընդլայնվել դեպի ցամաքային մաս», գրում է CNN-ը։

«ԱՄՆ ուժերը կհարվածեն աստիճանաբար ավելի խորը Իրանի տարածք և կստեղծեն լրացուցիչ մանևրելու ազատություն ԱՄՆ ուժերի համար»,- հավելել է Քեյնը։

Նրա մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան գործողությունը դեռևս «վաղ» փուլում է՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այժմ կարագացնի ռազմական գործողությունները։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների արձակումները կտրուկ նվազել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր՝ դա նկարագրելով որպես ԱՄՆ ուժերի կողմից տարածաշրջանում «կայուն առաջընթաց»։

«Այսօր առավոտվա դրությամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը կայուն առաջընթաց է գրանցում։ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը մարտական ​​գործողությունների առաջին օրվանից 86%-ով նվազել է»,- ասել է Քեյնը։

Նա հավելել է, որ վերջին ժամերին անկումն արագացել է։

«Վերջին 24 ժամվա ընթացքում միայն 23% անկում է գրանցվել»,- ասել է Քեյնը։

Ըստ նրա՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ակտիվության նվազումը թույլ է տվել ԱՄՆ ուժերին ընդլայնել իրենց գործառնական առավելությունը։

«Այս առաջընթացը թույլ է տվել CENTCOM-ին հաստատել տեղայնացված օդային գերակայություն Իրանի ափի հարավային թևում և թափանցել նրանց պաշտպանությունը ճնշող ճշգրտությամբ և կրակային հզորությամբ»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի