Հարկային տեռո՞ր եք անելու, թե՞ Սամվել Կարապետյանի ունեցվածքն եք դնելու բյուջեում՝ ծախսեք. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրություններից ամիսներ առաջ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց շուրջ ընդդիմության քննադատություններին և երկրում առկա քաղաքական մրցակցությանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունը նախընտրական շրջանում տեղեկատվական դաշտը լցնում է պոզիտիվ լուրերով, ինչպիսիք են կենսաթոշակների բարձրացումը կամ առողջության ապահովագրությունը, Թորոսյանը հակադարձեց՝ նշելով, որ դրանք երկարաժամկետ բարեփոխումների արդյունք են, ոչ թե իրավիճակային քայլեր։ «Կարճ հիշողություն ունեցող մարդկանց համար երևի կլինի հենց հիմա, իսկ ավելի երկար հիշողություն ունեցող մարդկանց համար կլինի վերջին ութ տարին։ Եվ մենք ոչ մի լուրերով, այսպես, տպավորություն ստեղծելու միտում չունենք։ Մենք անում ենք փոփոխություններ երկրում և բարեփոխումներ, որոնք նաև կարող են լուսաբանվել, բայց ամբողջ իմաստը լուսաբանումը չէ, այլ մարդկանց կյանքում իրական փոփոխություն բերելը», – ասաց նա՝ հավելելով, որ կենսաթոշակները վերջին ութ տարում բարձրացվել են յոթ անգամ։

Նրա խոսքով՝ իշխանության խնդիրը հենց դրական փոփոխություններ իրականացնելն է՝ ի տարբերություն ընդդիմության, որը, ըստ նրա, միայն բացասականն է կանխատեսում։  Ի պատասխան հարցին, թե ինչու 2021 թվականի խոստումները, օրինակ՝ գործազրկության ցուցանիշը նվազեցնել 10%-ից, լիովին չեն իրականացվել, Թորոսյանը մատնանշեց մի շարք արտաքին և ներքին ճգնաժամեր, որոնք խոչընդոտել են ծրագրերի ամբողջական կատարմանը։ «Ի՞նչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի Հանրապետությունը 21 թվականից մինչև 26 թվականը, որոնք բերել են, այդ թվում, տնտեսական մեծ, չնախատեսված ծախսերի։ Ոչ ոք չի հիշում դրա մասին, ոչ ոք չի հիշում, որ հարյուրավոր միլիարդներ ենք ծախսել և ծախսում, օրինակ, Ղարաբաղի մեր հայրենակիցների վրա, հենց հիմա՝ բնակապահովման վրա, ամենաամսյա վճարումների վրա», – նշեց նախարարը։ Նա հավելեց նաև, որ անվտանգային մարտահրավերների պատճառով պետությունը ստիպված է եղել մեծածավալ ներդրումներ անել սպառազինության և սահմանների ամրաշինական աշխատանքների ուղղությամբ։

Խոսելով քաղաքական դաշտում օլիգարխիկ ուժերի հնարավոր վերադարձի և համախմբման մասին՝ Թորոսյանը նշեց։ «Մենք կարծում ենք, որ օլիգարխիկ կառավարման և ֆեոդալական կառավարման տարիներն անցյալում են, շուտով կլինեն աստիճանաբար, կլինեն շատ նաև հեռավոր անցյալում, հա՞, և մեր ժողովուրդը երբեք չի ցանկանալու վերադառնալ այդ ֆեոդալական կարգերին՝ ձեր նշած և չնշած անձանց գլխավորությամբ»։

Նա առաջ քաշեց «զրո ձայն օլիգարխներին» սկզբունքը՝ ընդգծելով, որ օլիգարխների շահերը հակադիր են ժողովրդի շահերին։ Ի պատասխան դիտարկմանը, թե իշխանությունն է թույլ տվել այդ ուժերի մուտքը քաղաքականություն, նա ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ մենք ենք թույլ տվել։ Կա օրենք, կուսակցություն, գրանցում, մասնակցություն։ Եթե դուք կարծում եք, որ մենք պիտի ընտրությունները կեղծենք հօգուտ այլոց… մենք դա չենք պատրաստվում անել»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան