Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի կողմից Պարսից ծոցի երկրներին հարվածները «սխալ ռազմավարություն» է անվանել

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանի կողմից Պարսից ծոցի երկրների վրա պատասխան հարձակումները «սխալ ռազմավարություն» են, որը մեծացնում է ավելի լայն տարածաշրջանային հակամարտության ռիսկը, գրում է Turkish Minute-ը։

Թուրքական TRT-ին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ Իրանը ռմբակոծում է արաբական երկրները՝ «առանց որևէ տարբերակում դնելու», մասնավորապես, Օմանին, Կատարին, Քուվեյթին, Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և Հորդանանին։ Նա ասել է, որ հարձակումները մեծացնում են ռիսկը ամբողջ տարածաշրջանում և սխալ են նաև Իրանի տեսանկյունից։

Մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներով սկսված մարտական ​​գործողությունները տարածվել են ամբողջ Մերձավոր Արևելքում․ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել, իսկ Իսրայելը հետագա հարվածներ հասցրել։

Իրանին սահմանակից և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կոչ է արել վերադառնալ դիվանագիտությանը, նաև բանակցություններ վարել մի շարք կառավարությունների հետ հարձակումները դադարեցնելու քայլերի վերաբերյալ։

Ֆիդանը նշել է, որ Իրանը հաշվարկված գնահատական ​​է տվել, որ ռեժիմի նկատմամբ ցանկացած գոյության սպառնալիք պետք է հանգեցնի առավելագույն տարածաշրջանային վնասի: Նա բացատրել է, որ Թեհրանը խորապես գիտակցում է, թե որքան կարևոր են հարևան երկրների էներգետիկ ենթակառուցվածքները համաշխարհային տնտեսության համար, և այդ խոցելիությունն օգտագործում է որպես լծակ։

«Իրանը հետապնդում է՝ «եթե ես խորտակվեմ, տարածաշրջանը կտանեմ ինձ հետ» ռազմավարությունը և թիրախավորում այլ երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, հատկապես՝ կարևորագույնները»,- ասել է Ֆիդանը:

Նա հավելել է, որ Իրանի դեմ ռազմական հարվածների ուժգնացմանը զուգընթաց՝ Թեհրանը սրում է տարածաշրջանային էներգետիկ ակտիվների վրա հարձակումները՝ իր դեմ ուղղված ուժերի վրա ճնշում գործադրելու համար, ինչը փաստացիորեն Պարսից ծոցի փոխկապակցված նավթագազային ցանցերը վերածում է զսպման զենքի։ Այս մոտեցումը Թեհրանի կողմից լուրջ ռիսկ է, որը սպառնում է վերածվել ճգնաժամի՝ համաշխարհային էներգետիկ շուկաների և տնտեսական կայունության համար հեռահար հետևանքներով, եզրափակել է Ֆիդանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի