Դեկտեմբերի 3-ին` ժամը 08։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։35-ին, մարվել՝ 08:54-ին։ Այրվել է Hyundai մակնիշի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում։

