Շուրջ երեք օր փակ մնալուց հետո գարեջրի «Կիլիկիա» գործարանն այսօր վերսկսել է իր գործունեությունը։ Ինչպես FactorTV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ ուրբաթ օրը ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել այնտեղ. «2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ է: Գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- տեղեկացրեց ՔԿ մամուլի քարտուղար …