Դուբայի օդանավակայանը Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրականացրել է առաջին ուղևորատար չվերթները

Լուրեր

27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
Բոլորը

Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո Դուբայի միջազգային օդանավակայանից իրականացվել է առաջին ուղևորատար չվերթը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական շրջանակների աղբյուրին։

Meduza.io-ի փոխանցմամբ՝ առաջին ինքնաթիռը մեկնել է Սամարղան՝ Ուզբեկստան։

Ավելի վաղ էմիրության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Դուբայի միջազգային օդանավակայանները կարող են այսօր սահմանափակ ռեժիմով վերականգնել աշխատանքը։ Միաժամանակ տեղի իշխանությունները խորհուրդ են տալիս չմեկնել օդանավակայաններ, քանի դեռ ավիաընկերությունները «ուղղակիորեն չեն կապվել և չեն հաստատել թռիչքի ժամը»։

Հազարավոր զբոսաշրջիկներ հայտնվել են Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի տարածքում՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև սկսված ռազմական գործողությունների հետևանքով։ Կողմերը փոխանակվում են հարվածներով, ինչի ֆոնին միջազգային ավիաընկերությունները չեղարկել կամ հետաձգել են դեպի այդ երկրներ և հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթները։

Հիշեցնենք, որ Դուբայի օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույններից մեկը, դադարեցրել էր չվերթների ընդունումն ու իրականացումը փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։