ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր …

