10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թոշակառուների թոշակը ամսական 10 հազար 400 դրամով ավելացնենք, ինչ ա անելու թոշակառուն»,- դեկտեմբերի 3-ին այս հայտարարությունն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն է արել։

Դեռ 3 ամիս առաջ նա այն կարծիքին էր, որ կենսաթոշակները բարձրացնելու փոխարեն գումարն առողջապահական ապահովագրության համակարգում ներդնելն ավելի լավ միտք է։ Բայց այսօր առավոտյան վարչապետը հայտարարեց՝ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10,000 դրամով։

Որոշումը Փաշինյանը մի քանի հանգամանքի հետ է կապում․ առաջինը կանխատեսվածից բարձր տնտեսական աճն է, հարկային ճիշտ քաղաքականությունը և ստվերային շրջանառության կրճատումը. «Մենք լիարժեքորեն կկատարենք և կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու և միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որը մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը, և մենք այսպիսով այդ հանձնառությունը կատարում ենք»։

Չնայած որպես ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու հիմնավորում է ներկայացվում 2025-ի տնտեսական մեծ աճը, այս դեպքում հարց է առաջանում, ինչու բարձրացումը չի արվել 2022-ին, երբ աճն ավելի մեծ էր:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը թեև կենսաթոշակների բարձրացումը դրական է գնահատում, բայց նախընտրական համատեքստում սա որպես «ընտրակաշառք» է դիտարկում։

«Կենսաթոշակի տարիքի մեր թոշակառուներրը սրան հենց այդպես էլ պետք է նայեն, որպես ընտրակաշառք։ Համաձա՞յն են, որ սենց վարվեն իրենց հետ։ Մեկ ասեն՝ 10 հազար բարձրացնենք, չեք իմանալու՝ ինչ անեք, որտեղ եք ծախսելու»։ «Լավությո՞ւն եք անում․ դա նախընտրական ծրագիր է, պարտավորություն է»,- նշեց Վարդանյանը։

Ընտրական գործընթացներից առաջ սոցիալական ոլորտում բարելավումները նորություն չեն։ Այդպես տեղի ունեցավ, օրինակ, 2007թ. խորհրդարանական և 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին։ Կենսաթոշակները բարձրացան շուրջ 60%-ով։ 2012-ի խորհրդարանական ընտրությունների տարում ևս տեղի ունեցան որոշակի հավելումներ և սոցիալական փաթեթների ներդրում։
Թոշակառուները ընտրական գործընթացներում ամենաակտիվ զանգվածներից մեկն են համարվում։ Հաճախ կենսաթոշակը նրանց եկամտի միակ աղբյուրն է, նույնիսկ 5,000-10,000 դրամի բարձրացումը էական ազդեցություն է ունենում տրամադրվածության վրա։ Սակայն իշխանության ներկայացուցիչները հերքում են, թե բարձրացումը նախընտրական տրամաբանության մեջ է. «Կենսաթոշակների բարձրացումը շատ կարևոր գործընթաց է և դա վերագրել նախընտրական փուլին, նույնիսկ հեռուն գնալ ու ասել, որ դա ընտրակաշառք է, շատ բացասական եմ գնահատում»։

Քրիստինե Վարդանյանը, սակայն, այդպես չի կարծում. «Խնդիրն այն է, որ դա չպիտի վաճառվեր որպես լավություն․ «Մենակ մի ամսում Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները ստացել են 51 միլիոն դրամի պարգևավճար։ Երբ դա բողոք է առաջացնում, մի քանի բան էլ գցում են մնացածին, որպեսզի փորձեն բողոքը մեղմել»։

Դավոյանը սակայն պնդում է՝ կենսաթոշակների բարձրացումը իրենց նախընտրական խոստումներից մեկն է, որն այժմ կատարում են։ Կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը մի շարք քաղաքական ուժեր, գործիչներ փորձեցին վերագրել իրենց ճնշմանը։ Պատգամավորն այս հայտարարությունները զավեշտալի և անլուրջ է գնահատում։ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում է արել այն մասին, որ իշխանությունը 8 տարի ուներ կենսաթոշակները բարձրացնելու համար, սակայն «մատը մատին չի տվել»։ Այս պնդումը կեղծ է․ վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են։ Դրանք բարձրացվել են 2019-ին, 2020-ին և 2023-ին՝ չհաշված ներդրված հետվճարի ծրագիրը։ 2025-ի տվյալներով՝ կենսաթոշակի միջին չափը կազմում է 49 հազար 32 դրամ։

«Նման անլուրջ մարդիկ էլ քաղաքական հայտ են ներկայացնում և խոսում մեծ-մեծ բաներից»,- նշում է Դավոյանը։

Այդուհանդերձ, 2021-ի նախընտրական շրջանում «Քաղաքացիական պայմանագիրը» սոցիալական ոլորտի հետ կապված մի շարք խոստումներ է տվել, որոնք պետք է իրականացներ մինչև 2026 թվականը։ Չի կատարվել նվազագույն աշխատավարձի չափին վերաբերող խոստումը։ Այն այժմ 75 հազար դրամ է՝ խոստացված 85 հազարի փոխարեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ բարձրանալու են հաշմանդամության նպաստները՝ առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև միջին, ծանր և խոր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար՝ 10.000 դրամ։ 36, 37,5 և 39 հազար դրամի փոխարեն դրանք դառնալու են 46, 47,5 և 49 հազար դրամ։ Բարձրանալու է նաև զինվորական երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու դեպքում սահմանված կենսաթոշակը։

Եվգենյա Համբարձումյան