Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դոութիի հետ, Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպումն անցել է ռազմավարական գործընկերության ոգով։ «Քննարկել ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը ռազմավարական գործընկերության ոգով նոր ոլորտներում՝ կապի, արհեստական բանականության, կիբերանվտանգության, …

