Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կուբայի սահմանապահները կրակ են բացել ԱՄՆ-ից Կուբայի տարածքային ջրեր մտած մոտորանավակի վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: CNN-ը հաղորդում է, որ չորեքշաբթի տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է նավի վրա գտնվող չորս մարդ, վիրավորվել՝ վեցը: Վիրավորվել է նաև մեկ սահմանապահ:

Կուբայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ֆլորիդայում գրանցված նավը մտել է Կուբայի տարածքային ջրեր՝ Կուբայի Վիլլա Կլարա նահանգի Ֆալկոնես Քեյ կղզու մոտ։ Ըստ հաղորդագրության՝ նավակի ուղևորները կրակ են բացել կուբացիների վրա՝ վիրավորելով նավապետին, որից հետո սահմանապահները դիմել են ուժի: Վիրավորներին հետագայում բժշկական օգնություն է ցուցաբերվել: Հավանայի պաշտոնյաները հայտարարել են, որ նավի անձնակազմը «ահաբեկչական մտադրություններ» է ունեցել:

«Նավի վրա տասը զինված անձինք կային, որոնք ցանկանում էին անօրինական կերպով մուտք գործել Կուբա», – ասվում է երկրի  ՆԳՆ հայտարարության մեջ:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի  Վենսը հայտարարել է, որ Սպիտակ տունը հետևում է իրավիճակին։ Նա ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իրեն տեղեկացրել է միջադեպի մասին, բայց մանրամասներ չի ներկայացրել։

Ֆլորիդայի նահանգապետ Ջեյմս Ութմայերը հայտարարել է, որ հանձնարարել է նահանգի իրավապահ մարմիններին օգնել դաշնային իշխանություններին հետաքննություն սկսելու հարցում։

Մարկո Ռուբիոն, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնը կանցկացնի միջադեպի սեփական հետաքննությունը և կանի համապատասխան եզրակացություններ: Նա ընդգծել, որ ամերիկյան նավի ներկայությունը Կուբայի ջրերում կապված չէ ԱՄՆ որևէ գործողության հետ, և որ նավի վրա որևէ պետական ​​​​պաշտոնյա չի եղել:

Միջադեպը տեղի է ունեցել Կուբայի վրա ԱՄՆ-ի շարունակական ճնշումների ֆոնին: Վենեսուելայում ռազմական գործողությունից և Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կուբայի կառավարությանը ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալու մեջ և մաքսատուրքեր սահմանել Հավանա նավթ կամ նավթամթերք մատակարարող բոլոր երկրների նկատմամբ։

Նավթի պակասը խիստ բացասական ազդեցություն է ունեցել կղզու տնտեսության վրա, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի: Ավիավառելիքի պակասի պատճառով արտասահմանյան ավիաընկերությունները փետրվարի սկզբին սկսեցին չեղարկել դեպի Կուբա չվերթները: Փետրվարի կեսերին Իսպանիան հայտարարել է, որ կղզի կուղարկի սնունդ և դեղորայք,  Մեքսիկան ևս  մարդասիրական օգնություն է տրամադրել:  Հավանան հայտարարել է Միացյալ Նահանգների հետ առանց նախապայմանների բանակցելու իր պատրաստակամության մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի