Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 20:37
Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
13.05.2026 | 18:33
ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը
13.05.2026 | 18:22
Հայաստանից Բելգիա են վերադարձվել ապօրինի տեղափոխված երկու անչափահաս երեխաները
Բոլորը

Ջերմաչափ, երկաթի մինչև 15 սմ-անոց կտորներ և խարտոց․ այս առարկաները հայտնաբերվել են օրերս մահացած կալանավորի մարսողական համակարգում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մինչ այդ ավելի քան մեկ տարի բարձրաձայնում էր՝ վիճակը շատ ծանր է։

Փետրվարի 23-ի երեկոյան «Armlur» լրատվականն էր գրել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է։ Սա 2026 թվականին բանտից մահվան առաջին գույժն էր, բայց ոչ թե պաշտոնական աղբյուրից, այլ լրատվական կայքից։ Կալանավորը հիվանդանոցում մնացել է 20 օր։

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1982թ․ ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29․01․2026թ․ կանչվել է շտապօգնություն, որը նրան տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04․02․2026թ․ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն։ 17․02․2026թ․ կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- FactorTV-ի հարցմանն ի պատասխան ասաց ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Դիտորդական առաքելության անդամ Շուշան Խնկոյանը ցույց է տալիս տարբեր ամիսներին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ուղարկված դիմումները և ընդգծում՝ օտար առարկաների մի մասը վիրահատական ճանապարհով հանվել է Ոսկանյանի օրգանիզմից․ «Անձը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական հաստատություն այն նպատակով, որ պետք է իրականացվեր մյուս օտար մարմինների հեռացումը, բայց դրանք այդպես էլ չեն իրականացվել, և ցավոք սրտի, տեղեկատվություն այդպես էլ չենք ստացել, թե ինչ նպատակով, ինչ պատճառով չի իրականացվել այդ վիրահատությունը: Եվ դրանից հետո անձը կրկին հացադուլ էր հայտարարել»։ 

Factor TV-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգից հայտնի դարձավ, որ կալանավորը պարբերաբար նաև ջրադուլ է հայտարարել։ Ավելին, նշվում է, որ դատական նիստերից մի քանիսը հետաձգվել է հենց նրա առողջական վիճակով պայմանավորված, քանի որ չի կարողացել ներկայանալ դատարան։ Ոսկանյանը․ լինելով ծանր վիճակում, ծայրահեղ քայլերի է դիմել, խնդրելով փոխարինել կալանքը մեկ ուրիշ՝ այլընտրանքային խափանման միջոցով։

Իսկ ինչ գործողություններ է ձեռնարկել Տավրոս Ոսկանյանի պաշտպանն իր պաշտպանյալի առողջական վիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Հանրային պաշտպան Էդիկ Աղաբեկյանը բավական կտրուկ արձագանքեց, երբ ցանկացանք հարց ուղղել Ոսկանյանի մասով, հորդորեց դիմել Փաստաբանների պալատի լրատվության բաժին և անջատեց զանգը։  Փոխարենը Factor TV-ին ուշագրավ մանրամասներ պատմեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Կամո Մանուկյանը․

«Վերջին շրջանում իրականացված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ այնպիսի հիվանդություններ ունի, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին»։ 

Մանուկյանի խոսքով՝ ՊՈԱԿ-ը շատ արագ ձեռնամուխ է եղել փաստաթղթերի փաթեթը միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացելուն, որն էլ իր հերթին դրական եզրակացություն է տվել փաթեթին․

«Փաթեթը դրական եզրակացությամբ ուղարկվել է քրեակատարողական հիմնարկ, որպեսզի միջնորդություն ներկայացվի դատարան՝ պատժից ազատելու համար։ Այդ ընթացքում թե՛ մեր, թե՛ Քրեակատարողական ծառայության կողմից կապ է հաստատվել փաստաբանի հետ, տեղեկացվել է վերջինիս այդ գործընթացի վերաբերյալ, սակայն միջնորդությունը դատարանի կողմից մերժվել էր»,- նշում է Մանուկյանը։

Ստացվում է՝ Ոսկանյանը պետք է կալանքից և պատժից ազատված լիներ, բայց մահացավ քրեակատարողական հիմնարկում։ Ո՞վ է պատասխանատուն։

«Երբ որ արձանագրվում են մահվան կամ ինքնասպանության դեպքեր, տեղեկանում ենք, որ հարուցվում է ծառայողական քննություն, քրեական վարույթ է նախաձեռնվում, բայց ի՞նչ է լինում ի վերջո՝ ոչինչ չի լինում: Այդ ամենը ուղղակի կարճվում են, փակվում են և մոռացվում է որոշ ժամանակ անց»,- նշում է Խնկոյանը:

Կփակվի՞, կմոռացվի՞ Ոսկանյանի մահվան դեպքը․ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Արդյոք որևէ անձ Ոսկանյանի մահվան գործով կնստի մեղադրյալի աթոռին, թե այս դեպքն էլ  նախորդ տարվա 24  դեպքերին վերաբերող քննությունների նման կմնա օդում կախված։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան