Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կենսաթոշակների և նպաստների առաջիկա բարձրացումը իշխանության ծրագրային գործունեության արդյունք է, այլ ոչ թե ընդդիմության ճնշման հետևանք, իսկ որոշ ուժերի կողմից դրա սեփականաշնորհման փորձերը պարզապես նախընտրական քարոզչությանն ուղղված «ամենամեծ սուտը ասելու» արշավի մաս են։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով նաև ընդդիմության հայտարարություններին։

Ի պատասխան այն պնդումների, թե թոշակների բարձրացումը ընդդիմադիր տարբեր ուժերի, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանի, Սամվել Կարապետյանի և «ՀայաՔվե»-ի ճնշման արդյունք է, Արփի Դավոյանը նշեց.

«Ես առավոտյան տեսել էի երկու ուժերի հայտարարությունը, որ իրենց ճնշման տակ է այս թոշակների բարձրացումը տեղի ունեցել, բայց Էդմոն Մարուքյանի միանալը ամենազվարճալին էր այս ընթացքի մեջ։ Կարծես արշավ լինի, թե ով ամենամեծ սուտը կասի, թագավորության կեսը կլինի իրենը։ Հիմա այսպես է, ով ամենամեծ սուտը կասի, ընտրությունների արդյունքները կլինեն իրենը»։

Անդրադառնալով ընտրություններից երկու ամիս առաջ կայացված որոշման վերաբերյալ քննադատություններին, թե այն կարող է որպես ընտրակաշառք դիտարկվել, պատգամավորն ընդգծեց, որ սա պետության պարտականությունն է և իշխանության աշխատանքի հաշվետվությունը։

«Կենսաթոշակների բարձրացումը պետության պարտականությունն է՝ անկախ ընտրություններից, անկախ ընտրություններ լինելուց, չլինելուց, անկախ դու իշխանության առաջին տարում ես, երկրորդ, երրորդ, չորրորդ, թե հինգերորդ։ Եվ դու պարտավոր ես որքան հնարավոր է կարողանալ ուշադրություն դարձնել, որպեսզի կենսաթոշակառուների կյանքը կարողանաս որևէ ձևով բարելավել։ Սա մեր հինգ տարվա աշխատանքն է, որ ամեն օր ցույց ենք տալու։ Ասում ենք՝ ժողովուրդ ջան, այս որ ամբողջ օրը տարբեր տեղերից՝ մեդիաներով, ֆեյքերով, ոչ ֆեյքերով, իրենց դեմքերով ասում են, որ այս իշխանությունը ոչ մի բան չի արել, որ այս իշխանությունը այս հինգ տարվա մեջ ոչինչ չի արել, բա չասե՞նք, ժողովուրդ ջան, մենք այս ամեն ինչը արել ենք», – հավելեց նա։

Արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ԵՄ-ն Հայաստանում «մոլդովական սցենար» է նախապատրաստում՝ միջամտելով ընտրություններին, Արփի Դավոյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները զգոն են նման հայտարարությունների նկատմամբ։ Նա հակադրեց ռուսական կողմի հռետորաբանությունը և եվրոպական գործընկերների գործունեությունը։

«ԵՄ-ն որևէ անգամ չի ասել, որ գալու ենք, ինչ-որ պատերազմական գործողություն անենք Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եթե այս Սոլովյովը կամ սոլովյովանման ինչ-որ մարդիկ սկսում են Հայաստանի Հանրապետությանը վարկաբեկել, ինքնիշխանության դեմ խոսել, ծաղրել և այլն, և մենք ասում ենք, որ սա, այո՛, հիբրիդային պատերազմի մաս է կազմում, ի՞նչ են արել եվրոպական գործընկերները ձեզ և Հայաստանի Հանրապետության դեմ, ինչ-որ բան արե՞լ են։ Եվրոպացի դիտորդները, որ սահմաններն են հսկում, այդ մարդկանց էլ ինչ ասես ասացին»։

Պատգամավորը նաև հիշեցրեց ընդդիմության կողմից հնչող «տղա բերելու» մեղադրանքները՝ նշելով. «Անցած անգամ էլ դուք ասացիք, որ ինչու եք դիմել եվրոպական գործընկերներին, և նրանք նաև հիբրիդային պատերազմի այս բանի տակ ընդդիմադիրներին կճնշեն։ Ես էլ ասացի՝ իսկ ո՞վ ասաց, որ որևէ հակաօրինական գործունեություն կարող է թիրախի տակ հայտնվել»։

Անդրադառնալով ընդդիմության հռետորաբանությանը՝ Դավոյանը նշեց, որ նրանց գլխավոր մեսիջը, թե «իշխանությունը պետք է հեռանա, քանի որ չի կարողանում ապահովել արժանապատիվ խաղաղություն», չի դիմանում քննադատության, քանի որ հենց իրենք էլ չեն կարողանում սահմանել, թե ինչ է արժանապատիվ խաղաղությունը։

«Խնդրում եմ, հաջորդ անգամ ձեր որևէ հյուրի հարցրեք՝ թող սահմանումը գծեն, որն է արժանապատիվ խաղաղությունը, որովհետև իրենք չգիտեն՝ ինչ է արժանապատիվ խաղաղությունը, ուղղակի ինչ-որ հորինել են, որ արժանապատիվ խաղաղությունը ինչ-որ մի բան է հեռավոր, որը այս պահին չկա, բայց որ իրենք գան իշխանության, չգիտես ինչպես, չգիտես ոնց, երկնքից արժանապատիվ խաղաղությունը պիտի ընկնի իրենց ձեռքերի վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան