Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը

Լուրեր

07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները պնդում են, որ Վաշինգտոնում նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցների կողմից հարձակման ենթարկված ցուցարարները «կապեր ունեն ռուսական հետախուզական ծառայությունների հետ», իսկ կառավարամետ APA լրատվամիջոցը նշել է ցուցարարների ինքնությունը և թվարկել, թե քանի անգամ են նրանք այցելել Ռուսաստան՝ ԱՄՆ տեղափոխվելուց առաջ, գրում է OC media-ն։

Միջադեպը տեղի էր ունեցել Վաշինգտոնի այն հյուրանոցի մոտ, որտեղ Ալիևը մնացել էր փետրվարի սկզբին ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։

Ըստ APA-ի՝ Ռուսաստանի ճնշումը Ադրբեջանի կառավարության վրա սկսվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսական հակաօդային հրթիռը խոցել էր ինքնաթիռը, երբ այն մոտենում էր Չեչնիայի Գրոզնի քաղաքին: Ինքնաթիռը, ի վերջո, վթարային վայրէջք էր կատարել Ղազախստանում,  զոհվել էր 38 մարդ։

Նշվում է, թե Կրեմլը լուրջ չի ընդունել Ադրբեջանի հետագա պահանջները, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի ավիավթարի համար և վճարի փոխհատուցում, ինչը հանգեցրել է երկու երկրների միջև լարվածության խորացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջապես ստանձնել էր ավիավթարի պատասխանատվությունը 2025 թվականի հոկտեմբերին Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Այնուամենայնիվ, լարվածությունը շարունակվում է, և APA-ն պնդում է, թե Ռուսաստանն է կազմակերպել է Ալիևի դեմ Վաշինգտոնում «սադրանքը»:

«Արտասահմանում տեղակայված գործակալների միջոցով ռուսական հատուկ ծառայությունները բողոքի ակցիա են կազմակերպել հյուրանոցի առջև՝ իրականացնելով ևս մեկ սադրանք», – գրել են նրանք։

Բողոքի ակցիայի մասնակիցներին անվանելով «արմատական ​​անհատներ», APA-ն պնդում է, թե նրանք «վիրավորական և անբարոյական դիտողություններ են հնչեցրել» Ալիևի հասցեին և «փորձել են մտնել պահպանվող տարածք»։

APA-ն նաև պնդում, թե «բողոքի ակցիային մասնակցածների զգալի մասը սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի հետ»։

«Ոմանք Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ մյուսները երկար ժամանակ ապրել են Ռուսաստանում կամ հաճախակի ճանապարհորդել են այնտեղ, նախքան հետագայում տեղափոխվելը Միացյալ Նահանգներ։ Այս հաջորդականությունը ենթադրում է ոչ միայն պատահական միգրացիոն օրինաչափություն, այլև բարձրացնում է համակարգված պլանավորման հնարավորությունը», – գրել է APA-ն։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Բախտիյար Աբբասովը, որին դաժանորեն ծեծի էին ենթարկել Ալիևի թիկնապահները, մեկնաբանել է մեկ այլ կառավարամետ լրատվամիջոցի՝ Modern.az-ի կողմից հրապարակված նույնանման հոդվածը։

Նա սոցիալական ցանցերում հայտարարել է, որ նախկին նախագահ Հեյդար Ալիևի օրոք աշխատել է նախկին Ազգային անվտանգության նախարարությունում։

«Ես ծառայել եմ որպես ենթասպա, երբեմն ծառայել եմ նախարարի անվտանգության աշխատակազմում, ինչպես նաև ապահովել եմ Հեյդար Ալիևի միջոցառումների անվտանգությունը։ Իմ աշխատանքի համար ես պարգևատրվել եմ պատվո շքանշաններով և դիպլոմներով։ Ռուսաստանում ապրելիս մասնակցել եմ Մոսկվայում ռուսական ընդդիմության կողմից կազմակերպված գրեթե բոլոր բողոքի ցույցերին»։

Ալիևի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված դաժան հարձակումը շարունակում է բանավեճեր առաջացնել ադրբեջանական սոցիալական ցանցերում։ Դեպքը քննադատության առիթ է դարձել նաև ԱՄՆ-ում, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը քննադատել է Ալիևի ներկայությունը Վաշինգտոնում։

«Ալիևի նման արյունոտ արդիկ տեղ չունեն Վաշինգտոնում շքերթ անցկացնելու, և նրանք իրավունք չունեն վարձու ավազակներ ուղարկել մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար», – ասել է նա։

Կառավարամետ Qafqazinfo լրատվամիջոցը Փալոնին անվանել է «Ադրբեջանի թշնամի» և պնդել, որ ցուցարարները կապեր ունեն ԱՄՆ-ի հայկական շրջանակների հետ։

Վաշինգտոնում բողոքի ակցիային մասնակցածներից մեկը՝ Ադիլ Ամրախլին, ասել է, որ ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները իրեն անվանում են «ռուսական գործակալ»:

«Երկու օր առաջ ես «հայ գործակալ» էի: Հիմա ես «ռուսական գործակալ» եմ: Տեսնենք, թե վաղը որ երկրի «գործակալը» կլինեմ: Պիտակը փոխվում է, բայց ճշմարտությունը մնում է»,-հայտարարել  է նա:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի