Վաշինգտոնը քննում է Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցիների ծեծի միջադեպը

Լուրեր

27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների կողմից ծեծի միջադեպը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը, որին հղում է անում կայանի ադրբեջանական ծառայությունը։

Փետրվարի 19-ին սոցիալական ցանցերում տարածվեց ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիների և Ադրբեջանի կառավարության քննադատների բողոքի ցույցի տեսանյութ։ Նրանք «Ազատություն քաղբանտարկյալներին» և «Ազատություն Թոֆիգ Յագուբլուին» կարգախոսներ էին վանկարկում Վաշինգտոնում գտնվող այն հյուրանոցի առջև, որտեղ իջևանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

The Washington Post-ի հաղորդմամբ՝ Uber-ի 27-ամյա վարորդ Ռահիմ Յագուբլուն ասել է, որ Իլհամ Ալիևի թիկնապահները ծեծել են իրեն՝ հարվածելով ծնոտին և որովայնին: Մեկ այլ ցուցարար՝ 35-ամյա Ադիլ Ամրահլին, վիրավորվել է ոտքից՝ փորձելով փախչել թիկնապահներից: Նշվում է, որ վիրավորվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ Յագուբլուն։

Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Թոմ Լինչը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ժամանակ դեպքի վայրում են եղել ԱՄՆ գաղտնի ծառայության՝ հատուկ գործողությունների ստորաբաժանման անդամները։ Նա չի ասել՝ արդյո՞ք ոստիկանությունը միջամտել է միջադեպին։ Ըստ Լինչի՝ հարցը վարում է Պետքարտուղարությունը։

«Գաղտնի ծառայության դերը պետությունների ղեկավարների համար անվտանգության ենթակառուցվածք ստեղծելն ու պաշտպանիչ գործողություններ իրականացնելն է»,- ասել է Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին՝ հավելելով, որ հյուրանոցը գտնվում է անվտանգության չափանիշների սահմաններում։

Յագուբլուն ասել է, որ միջադեպի ժամանակ ոստիկանությունը մոտակայքում է եղել, բայց չի միջամտել: Մի քանի րոպե անց թիկնապահները հեռացել են, իսկ ցուցարարները շտապօգնություն են կանչել: Բժիշկները զննել են վնասվածքները, բայց ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել:

«Սա միայն ցույց է տալիս, որ նա բռնապետ է, որ մեր երկրում խոսքի ազատություն չկա»,- Ալիևի մասին ասել է Յագուբլուն։

Նա Ադրբեջանում բանտարկված հայտնի ընդդիմադիր Թոֆիգ Յագուբլուի որդին է։

Ամրահլիի խոսքով էլ՝ ցուցարարները հյուրանոցի առջևի մուտքից վազել են դեպի մյուս մուտքը՝ Ալիևին թույլ չտալու աննկատ հեռանալ:

«Մեր նպատակն էր անցկացնել խաղաղ բողոքի ակցիա՝ պահանջելով Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը»,- ընդգծել է նա:

The Washington Post-ը հիշեցրել է 2017 թվականին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին, որի հետևանքով 11 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ 1 ոստիկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի