Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունում կադրային փոփոխություններ են։ Նախարարը ազատել է ոստիկանության երեք գլխավոր ծառայությունների պետերի և նոր նշանակումներ արել։

Այսպես՝ երեկ երեկոյան պաշտոնից ազատված ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանին այդ պաշտոնում կփոխարինի ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

Պաշտոնից ազատված ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանին ժամանակավոր կփոխարինի տեղակալը՝ ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը․ նա նշանակվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։

Իսկ պաշտոնից ազատված ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի փոխարեն նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ, Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանը։

Արդյոք այս կադրային փոփոխությունները կարող են համակարգային խնդիրներ լուծել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ոստիկանությունում մի շարք խնդիրներ կան, և դրանք միայն կադրեր փոխելով չեն լուծվի, թեև որոշակի թարմություն կարող է հաղորդվել համակարգին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գնահատմամբ՝ անպատժելիության մթնոլորտում նման կոսմետիկ փոփոխությունները որակական արդյունք չեն տալու։

Մյուս կողմից՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կարծիքով՝ եթե պաշտոնյաները հեռացվել են, ապա վարչապետը, ներքին գործերի նախարարը կամ ոստիկանապետը ինչ-որ խնդիր են տեսել նրանց աշխատանքում, և դա նորմալ գործընթաց է։
Այս փոփոխությունները որքանո՞վ կապ ունեն ավերջին շրջանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների դեպքերի հետ։ Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ խնդիրն ընդհանուր հանցավորության մակարդակն է, կանխարգելման ու հակազդման արդյունավետությունը, ինչի մասով լուրջ խնդիրներ կան։

Ընդդիմադիր պատգամավորն էլ կարծում է, որ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե մեղավորները կոնկրետ մարդիկ են, մինչդեռ խնդիրը համակարգային լուծում է պահանջում։

Ազատված պաշտոնյաներն անգործ չեն մնա․ Արփինե Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը նշանակվել են նախարարի խորհրդական, իսկ Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական։

Գևորգ Պապոյանը ենթադրում է, որ նախարարն այդ պաշտոնյաների փորձն ու խորհուրդները դեռ օգտակար է համարում և այդ պատճառով էլ պահում է համակարգում։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հրազենով հանցագործությունները տարեցտարի աճել են՝ 2023-ին՝ 94 դեպք, 2024-ին՝ 109, իսկ 2025 թվականին նման 152 դեպք է գրանցվել։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ևս շաբաթներ առաջ ընդգծել էր, որ զենքի օգտագործմամբ կատարված հանցագործություններն աճել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան