Ով կընտրվի, եթե վաղն ընտրություն լինի․ ՔՊ-ն՝ առաջատար, «Հայաստան»-ի փոխարեն՝ «Ուժեղ Հայաստան»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Բոլորը

Ընտրողների 36 տոկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում, 45 տոկոսը՝ բացասական․ այս մասին են վկայում  «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ի՝ ԱրմԷս-ի հեռախոսային հարցումների արդյունքները։ Փետրվարի 22-ին անցկացված հարցմանը մասնակցել է 820 մարդ։ 82 տոկոսն ասել է, որ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան վաղը։

«Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ վարչապետ Փաշինյանի գործունեության գնահատականը ցածր է, սակայն նա համեմատաբար լավ դիրքեր ունի չկողմնորոշված ընտրողների շրջանում։ «Ուժեղ  Հայաստանը» կլանել  է «Հայաստան» դաշինքի ձայները՝ հիմնականում համախմբելով 2021-ին Ռոբերտ Քոչարյանին ձայն տված ընտրողներին։ Ընտրողների մեծամասնությունը համարում է, որ Հայաստանի անվտանգային վիճակը բարելավվել է, իսկ չկողմնորոշված ընտրողները նույնիսկ ավելի բարձր են գնահատում այդ բարելավումը։ Հասարակությունը դրական է տրամադրված երկրի տնտեսական ապագայի հարցում, թեև վերապահումներ ունի վերջին 12 ամիսների տնտեսական վիճակի վերաբերյալ։ Անկախ իրենց անհատական կողմնորոշումից՝ հայաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ ՔՊ-ն կհաղթի»,- ասվում է կենտրոնի հրապարակման մեջ։

Ըստ  հարցման արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը՝ 26,1 տոկոսով, սակայն չի հավաքի բացարձակ մեծամասնություն։ «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ տեղում է՝ ձայների 11,9 տոկոսով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զբաղեցնում է երրորդ տեղը՝ 6 տոկոսով, մինչդեռ մնացած կուսակցությունները չեն հաղթահարում խորհրդարան անցնելու համար սահմանված 4 տոկոսի շեմը: 

«Ներկայիս ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը, նույնպես չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը, քանի որ այն դաշինք է և պետք է հավաքի ձայների 8 տոկոսը»,- նշվում է հարցման արդյունքներում։

Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը, սակայն, այնքան էլ չի վստահում այս կանխատեսմանը։

«Եթե պատկերը դա է, մեզ անդրադառնալու կարիք ընդհանրապես չկա իշխող ուժի կողմից։ Ես չեմ կարծում, որ դա իրականությունն արտահայտող պատկեր է։ Փոփոխություններ ընդդիմադիր դաշտում վստահաբար եղել են, բայց այնպես չէ, որ վստահաբար ի վնաս ընդդիմադիր դաշտի։ Որովհետև այս տարիների ընթացքում իշխանության գործողությունների հետևանքով ահռելի մեծ տոկոս է կազմում այս իշխանության քաղաքականությունից դժգոհողների տոկոսը»,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Իշխանության քաղաքականությունից դժգոհողներ իրապես կան․ մասնավորապես, ըստ ուսումնասիրության՝ վարչապետի գործունեությանն առավելապես բացասական վերաբերմունքը 32 տոկոս է, ինչն էապես գերազանցում է «մասամբ բացասական» 13 տոկոս ցուցանիշը։ Սա վկայում է, որ հանրության շուրջ մեկ երրորդը հստակորեն ընդդիմադիր դիրքում է։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասում է՝ նրանց հետ ևս աշխատանք են տանելու․ «Նրանք, ովքեր մեզանից դժգոհ են, մենք իրենց հետ հավելյալ ջանք ենք գործադրում, որպեսզի մեր ուղերձներն ավելի հասկանալի լինեն նրանց համար: Իսկ թե ինչպես ենք մենք համոզելու՝ համոզելու ենք մեր աշխատանքով, համոզելու ենք քարոզարշավի ընթացքում, որովհետև քարոզարշավը դրա համար է: Մենք համոզելու ենք մեր քաղաքական ծրագրերը ներկայացնելով»:

Թեև ԱրմԷս-ի ուսումնասիրությանը Կոնջորյանը դեռևս չի հասցրել ծանոթանալ, սակայն այլ հարցումներ վկայակոչելով՝ վստահ է, որ իրենց թիմը շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը։

«Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրություններում ևս մենք գրանցելու ենք միանձնյա հաղթանակ, որովհետև այն ցուցանիշները, որ գրանցել ենք 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո և հատկապես խաղաղության հաստատման օրակարգը, չափազանց մեծ հիմքեր են մեզ տալիս, որ բերելու է հաղթանակի»,- վստահ է պատգամավորը։

Իսկ ընդդիմությունը չի բացառում, որ հաղթանակի համար կմիավորվի։ Այս մասին այսօր ասաց Քրիստինե Վարդանյանը՝ առանց մանրամասնելու, թե այդ դեպքում ո՞վ կլինի վարչապետի իրենց միասնական թեկնածուն։

ԱրմԷս-ը մասնակիցներին տվել է նաև տնտեսության, երկրի զարգացման, արդարադատության, անվտանգային վիճակի և TRIPP նախագծի մասին հարցեր։ Քաղաքացիների շրջանում մեծ է նաև, այսպես ասած, չկողմնորոշվածների թիվը․ տարաբնույթ հարցերի և քաղաքական դեմքերի մասին հարցերին նրանք խուսափողական պատասխաններ են տվել։ Նրանց թիվը, ի դեպ, մեծ տոկոս է կազմում․ չկողմնորոշված ընտրողները գրեթե հավասարապես են գնահատել վարչապետի աշխատանքը՝ 35,4 տոկոս դրական, 33,5 տոկոս՝ բացասական։ 29,2 տոկոսը համարել է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ 25,9 տոկոսի կարծիքով՝ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ 

Արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների 32 տոկոսն «ավելի հավանական» է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ 14 տոկոսը «ամենայն հավանականությամբ» կքվեարկի իշխող կուսակցության օգտին: Ամփոփելով հարցման արդյունքները՝ հեղինակները եզրակացնում են, որ եթե ընտրությունները լինեին վաղը, այսինքն՝ փետրվարի 23-ին և գրանցվեր 82 տոկոս մասնակցություն,  ՔՊ-ն կստանար քվեների մոտավորապես 40,5 տոկոսը։

Ինչպե՞ս կփոփոխվեն այս թվերը․ իշխանությունն ու ընդդիմությունը 3 ամիս ժամանակ ունեն ընտրողների կարծիքի վրա ազդելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան