ԱԹՍ-ն հարվածել է իրանական քրդական ընդդիմության՝ Իրաքում գտնվող կենտրոնակայանին

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքյան Քուրդիստանի Դեկալա քաղաքում գտնվող իրանական քրդական ապստամբների կենտրոնակայանին անօդաչու թռչող սարք է հարվածել՝ վիրավորելով երկու մարդու: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ ԱԹՍ-ն հարվածել է կենտրոնակայանի տարածքում գտնվող զենքի պահեստին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իր հերթին, AFP-ն, հղում անելով ապստամբներին, հայտնել է Իրաքի հյուսիսում աքսորված իրանա-քրդական Քուրդիստանի ազատության կուսակցության դիրքերի վրա հրթիռային հարձակման հետևանքով մեկ մահվան դեպքի մասին: Ըստ AFP-ն՝ այս շրջանում են գտնվում մի քանի իրանցի քրդական ապստամբական խմբավորումների ճամբարներ և թիկունքային բազաներ:

Քրդստանի տարածաշրջանին, որը Հյուսիսային Իրաքում գտնվող մեծ մասամբ ինքնավար շրջան է, Իրանը վաղուց մեղադրում է Իսլամական Հանրապետության դեմ հարձակումներին մասնակցող ապստամբներին ապաստան տալու մեջ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բազմիցս հարվածել է նրանց բազաներին: Վերջին հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրաք պատերազմի ֆոնին։

Ըստ Reuters-ի՝ վերջին օրերին իրանական քրդական աշխարհազորայինները խորհրդակցել են Միացյալ Նահանգների հետ երկրի արևմտյան մասում իրանական անվտանգության ուժերի կողմից հնարավոր հարձակման վերաբերյալ։

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Իրան-Իրաք սահմանին տեղակայված իրանական քրդական կոալիցիան պատրաստվում է նման գործողության՝ հույս ունենալով թուլացնել երկրի բանակը, մինչդեռ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են իրանական թիրախներին։ Աղբյուրները պնդում են, որ հարձակումը նպատակ ունի պայմաններ ստեղծել ռեժիմին դեմ իրանցիների կողմից ապստամբության համար՝ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

Նրանց խոսքով՝ ապստամբները խնդրել են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումը։ Սակայն, գործակալությունը նշում է, որ գործողության և դրա հնարավոր ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի