Երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է, մյուսը վիրավորվել։ Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, ժամը 17:30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի: …

