Իսրայելը հայտնել է Բեյրութի և Թեհրանի վրա «միաժամանակյա հարվածների» մասին

Լուրեր

30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել է, որ միաժամանակյա հարվածներ է հասցնում Թեհրանին և Բեյրութին, գրում է France 24-ը։

«Իսրայելի բանակը ներկայում միաժամանակյա հարվածներ է հասցնում Թեհրանում և Բեյրութում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են թիրախային հարվածներ հասցնել Իրանի ահաբեկչական ռեժիմի և «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական օբյեկտներին»,- հայտարարել է Իսրայելի բանակը։

Հարվածները տեղի են ունեցել շուրջ մեկ ժամ անց այն բանից, երբ Իսրայելի բանակն «անհետաձգելի նախազգուշացում» էր տարածել Բեյրութի հարավային արվարձանների և տասնյակ գյուղերի բնակիչների համար՝ կոչ անելով տարհանվել: Իսրայելական կողմը հայտարարել էր, որ թիրախավորում է «Հըզբոլլահ»-ին պատկանող հրամանատարական կենտրոններն ու պահեստները:

Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել է, որ իրենց զորքերը հարավային Լիբանանի սահմանի երկայնքով գործում են որպես «մարտավարական միջոց», սակայն հերքել են որևէ ցամաքային գործողության անցկացումը։

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի երեք ռազմաբազա՝ ի պատասխան Լիբանանում խմբավորման հենակետերի, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձանների վրա հարվածների։

«Ի պատասխան Լիբանանի տասնյակ քաղաքների վրա Իսրայելի հանցավոր ագրեսիայի՝ «Հըզբոլլահ»-ի զինյալներն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամատ Դավիդի ավիաբազան և Մերոնի բազան»,- ասվում է Իրանի կողմից աջակցվող խմբավորման հայտարարությունում։

Հաղորդվում է, որ հրթիռային հարվածով թիրախավորվել է նաև օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող բազան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի