ԱՄՆ զոհերի թիվը հասել է 6-ի. CENTCOM-ը հայտնում է Օմանի ծոցում Իրանի բոլոր ռազմանավերը ոչնչացնելու մասին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը ոչնչացրել են Օմանի ծոցում գտնվող բոլոր իրանական ռազմանավերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Երկու օր առաջ իրանական ռեժիմն Օմանի ծոցում ուներ 11 նավ, այսօր՝ ոչ մեկը։ Իրանական ռեժիմը տասնամյակներ շարունակ հետապնդել և հարձակվել է Օմանի ծոցում միջազգային նավագնացության վրա։ Այդ օրերն ավարտվել են։ Ծովերի ազատությունն ավելի քան 80 տարի եղել է ամերիկյան և համաշխարհային տնտեսական բարգավաճման հիմքը։ Ամերիկյան զորքերը կշարունակեն պաշտպանել այն»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Իրանի դեմ պատերազմի առաջին 48 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները հարվածել է ավելի քան 1250 թիրախի։ Ըստ CENTCOM-ի՝ խոցված թիրախների թվում են հրամանատարական և կառավարման կենտրոնները, բալիստիկ հրթիռների բազաները, իրանական ռազմածովային ուժերի նավեր և սուզանավերը, ինչպես նաև հականավային հրթիռային բազաները։

Բացի այդ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր, ընդհանուր առմամբ, զոհվել է վեց ամերիկացի զինծառայող։ Նախկինում հաղորդվել էր չորս զոհի մասին։

«ԱՄՆ ուժերը վերջերս հայտնաբերել են երկու անհետ կորած զինծառայողների մնացորդներ այն օբյեկտում, որին հարված է հասցվել Իրանի կողմից տարածաշրջանում առաջին հարձակումների ժամանակ»,- ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի