Եթե միտումները շարունակվեն, 2026-ի ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ և արդար. ՀՀԿ-ն իմփիչմենթին միանալու կոչ է անում

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ երկրում արձանագրվող բացասական զարգացումների շարունակման դեպքում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար և ժողովրդավարական՝ կոչ անելով ընդդիմադիր ուժերին միավորվել իմփիչմենտի սահմանադրական գործընթացի շուրջ։

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, աշխարհաքաղաքական միջավայրի շարունակվող վատթարացումը և այդ իրավիճակում ՀՀ գործող կառավարիչների անհամարժեք վարքագիծը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համակարգային քայքայումը ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության և սահմանադրական կարգի համար։
Մենք հստակ հայտարարում ենք․ եթե առկա միտումները շարունակվեն, ապա 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները չեն

կարող ճանաչվել ազատ, արդար և ժողովրդավարական։ Դրանք ռիսկ են պարունակում դառնալու հերթական ձևականություն, որի միջոցով արտաքին խաղացողները կփորձեն լեգիտիմացնել հակաժողովրդական և հակապետական վարքագիծ դրսևորած ռեժիմին։
Կարևորելով գալիք հերթական ընտրական գործընթացների վերահսկողության և քաղաքացիների բարձր մասնակցության ապահովման անհրաժեշտությունը՝ միաժամանակ վերահաստատում ենք, որ գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով այսօր ազգային անհրաժեշտություն է՝ հայկական պետականության վերջնական փլուզումը կանխելու համար։

Ելնելով դրանից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ վեր կանգնել կուսակցական և խմբային նեղ շահերից և միավորվել իմփիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։

Հիմք ընդունելով խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի մեզ ուղղված դիմումը՝ մենք հայտարարում ենք քաղաքական երկխոսություն և կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին։

Մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պատրաստ են համատեղ ջանքերով ձևավորել անցումային կառավարություն, ներառյալ համաձայնություն նոր միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, որը կկարողանա վերականգնել ժողովրդավարական արժեքները, ապահովել իսկապես ազատ ընտրություններ և կասեցնել ներկայիս ոչ ինքնիշխան արտաքին քաղաքականությունը։

Հայաստանի ապագան չի կարող կախված մնալ այն ռեժիմից, որը ոտնահարում է սեփական պատմությունն ու հավատը, լքում է օտար գերության մեջ հայտնված իր զավակներին, հարվածում է երկրի անվտանգությանը և վախենում է սեփական ժողովրդի կամարտահայտությունից։

Միասնության և վճռական գործողությունների ժամանակը հիմա է»։