Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որին մասնակցում էր առաջին անգամ։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվեց Խորվաթիայի հավաքականին։ Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում կայացած խաղում խորվաթները վստահ անցկացրին առաջին խաղակեսը և խփեցին 3 անպատասխան գոլ։ Հայաստանի հավաքականը ևս ունեցավ իրական գոլային պահեր, սակայն չկարոցաղավ իրացնել դրանք։ …

