ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրաքում ինքնաթիռի վթարի հետևանքով վեց հոգուց բաղկացած ամբողջ անձնակազմը զոհվել է։ Միջադեպը, ըստ ամերիկյան կողմի, չի եղել «թշնամական կրակի» հետևանքով։ «Իրաքի արևմուտքում կործանված ամերիկյան KC-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի բոլոր վեց անդամները մահացել են։ Միջադեպի հանգամանքները քննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի կորուստը պայմանավորված չի եղել ո՛չ թշնամական, ո՛չ էլ բարեկամական կրակով»,- …

